15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ստամբուլում մայիսի 1-ը լարված է սկսվել. ոստիկանությունը կիրառում է արցունքաբեր գազ

Ստամբուլի Թաքսիմ հրապարակում այսօր` մայիսի1-ին, «Աշխատավորի և հանդուրժողականության օրը», տեղի են ունենում ցույցեր, բախումներ, գրում է Ermenihaber.am-ը:

Ստամբուլի  քաղաքապետարանն արգելել էր ցույցեր անցկացնել Թաքսիմ հրապարակում, բայց ցուցարարները փորձել են մտնել ոստիկանների խիստ հսկողության տակ գտնվող հրապարակ և դա լարվածության պատճառ է դարձել:

Թուրքական մամուլի տեղեկացմամբ` ոստիկանությունը կրկին կիրառում է  արցունքաբեր գազ և ջրցան մեքնենաներ, իսկ ցուցարարները ոստիկանների վրա նետում են քարեր ու դյուրավառ հեղուկով տարաներ:

Լարված է ոչ միայն Թաքսիմը, այլ Ստամբուլի մյուս թաղամասները ևս: «Օքմեյդան թաղամասը մարտադաշտ է հիշեցնում»,-գրում է թուրքական «Զաման» պարբերականը: Այստեղ քաղաքացիների և իրավապահ մարմինների միջև բախումներ են տեղի ունենում: Այրվում են մեքենաներ ու գրասենյակներ: 

Հիշեցնենք, որ, ըստ նախատեսվածի, մայիսի 1-ին Ստամբուլում խստացված ռեժիմով ծառայության մեջ է գտնվում 39.000 ոստիկանության աշխատակից, որոնցից միայն19.000-ը` Թաքսիմի շրջակայքում:  2013-ի ամռանը Թուրքիայում լայնորեն թափ առած հակակառավարական ցույցերի ալիքը մեկնարկել էր հենց Թաքսիմ հրապարակից:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ