Թիվ 38 ընտրատարածքի պատգամավորի թեկնածուի հարցը /վիդեո/

ՀՀԿ գործադիր մարմնում չի քննարկվել սեպտեմբերի 29-ին կայանալիք Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրություններին առաջադրվող թեկնածուի հարցը: Որոշում կկայացնի ՀՀԿ Սյունիքի մարզային կառույցը: Այդ մասին լրագրողներին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Դիտեք` տեսանյութը: