26 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Ռիհաննան ճերմակե՞լ է /ֆոտո/

Երգչուհի Ռիհաննան հայտնի է ոչ միայն իր սկանդալային պահվածքով, այլ նաեւ զանազան սանրվածքներով: հանդիսատեսը նրան տեսել է թե երկար, թե կարճ մազերով, իսկ գույների մասին խոսք անգամ չկա` սեւ, նարնջագույն, կարմիր, կապույտ: Այս անգամ Ռին իր աստղային վարսահարդար Ուրսուլա Ստեֆանի օգնությամբ “ճերմակել է”:

“Նոր գունը` սառցե մոխրագույնն է: Այն կանվանենք բեր”,-իր միկրոբլոգում գրել է երգչուհին:

Երկրպագուները հակասական արձագանքներ են տվել երգչուհու նոր իմիջին: Շատերի կարծիքով`Ռիհաննան այդ գույնի մազերով իր տարիքից մեծ է երեւում: “Ես մազերի գույնին  վերաբերում եմ որպես ինքնաարտահայտման միջոցի: Կարիք չկա միօրինակ լինել: Կարելի է փոխել սանրվածքը եւ գույնը ըստ տրամադրության”,-պատասխանել է երգչուհին:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ