06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Կմշակվեն օդային փոխադրումների ոլորտի ազատականացման ռազմավարության առարկայական մեխանիզմներ

Կառավարությունում վարչապետի Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ստորագրվել է ևս մեկ համաձայնագիր Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) և ”Մակքինզի ընդ քոմփանի” ընկերության (McKinsey & Company) միջև: Համաձայնագիրն ստորագրել են ՀԱՄՀ գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը և ”McKinsey & Company” ընկերության առաջատար արդյունաբերական ճյուղի համաշխարհային ղեկավար Անդրե Անդոնյանը:

Համաձայնագրի շրջանակում կողմերը կհամագործակցեն Հայաստանի Հանրապետությունում մրցունակ և շարունակական օդային փոխադրումների ապահովման նպատակով ծրագրի մշակման ուղղությամբ: Հաշվի առնելով օդային փոխադրումների կարևոր նշանակությունը տնտեսության զարգացման, և, մասնավորապես, զբոսաշրջության, ներդրումների ներգրավման և առևտրի խթանման գործում` ընկերությունն առաջարկություններ կներկայացնի համակարգն առավել մրցունակ դարձնելու վերաբերյալ:           

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ