Սյունիքի նորանշանակ մարզպետից /վիդեո/
Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանն այսօր անցկացրեց մարզխորհրդի անդրանիկ նսիտը: Նիստի օրակարգը բազմաբնույթ էր. Սյունիքի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման եւ առկա խնդիրներ, մարզում իրականացված գյուղատնտեսական աշխատանքներ, բերքահավաքի ընթացք, 2013թ.-ին մարզում հրատապ ծրագրերի իրականացման ընթացք եւ այլ հարցեր:
Վահե Հակոբյանը կարեւորեց սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը, հորդորեց համայնքապետերին այն ուշադրության կենտրոնում պահել եւ այս հարցում առավել ակտիվություն ցուցաբերել: Օրակարգային հարցերի շրջանակներում քննարկվեցին նաեւ մի շարք այլ խնդիրներ: Մարզպետն անդրադարձավ նաեւ տարբեր ոլորտների առնչվող հարցերի, ինչպես նաեւ մարզի զարգացմանն ուղղված ծրագրերի հարցում կարեւորեց տարբեր շահագրգիռ մարմինների եւ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը:
Նիստի վերջում մարզպետ Վահե Հակոբյանը դիմելով համայնքների ղեկավարներին՝ հորդորեց տեղերում ուսումնասիրել եւ քննարկել առկա խնդիրները՝ առաջիկա տարածաշրջանային այցերի ընթացքում դրանք առավել հանգամանալից ներկայացնելու եւ առաջարկություններով հանդես գալու նպատակով:
Մանրամասները` “Խուստուփ Թիվի”-ի տեսանյութում: