24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչ է կատարվում “հին ընկերների” հետ

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը կարծում է, որ Հայաստանում ընտրությունների արդյունքները չեն կարող որոշել, թե արդյոք ճգնաժամի մոջ է գտնվում պարտված կուսակցությունը, թե ոչ, արդյոք նրա վարկանիշն ընկել է:

”Հայաստանում ընտրություններ տեղի չեն ունենում, տեղի են ունենում միջոցառումներ, որոնք ընտրություններ են անվանվում: Նախագահական, Երևանի ավագանու և խորհրդարանական  ընտրությունների ժամանակ միայն կար փող, իսկ ընտրական միջոցառման ժամանակ չենք կարող իրականում կարծիք կազմել, թե այս կամ այն կուսակցությունն ինչքան ձայն է ստացել:

Բացի այդ, եթե մյուս կուսակցությունը փող է բաժանում, ապա մյուս կուսակցության ձայները մեխանիկորեն իջնում են”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Բադալյանը` պատասխանելով հարցին, թե ինչ է կարծում ՀՅԴ-ում առկա հնարավոր խմորումների մասին, արդյոք դրանց պատճառը վերջին երեք ընտրություններում տապալվելն էր:

”Այնտեղ, որտեղ կա իշխանություն, ինչ միջոցով էլ որ ձևավորվում է, կա պայքար, իսկ կուսակցությունը, բնականաբար, ևս իշխանություն է իր կողմնակիցների համար, և այնտեղ պայքարը միշտ տեղի է ունենում: Եթե կուսակցության մեջ չկա պայքար, ուրմեն այն կենդանի մարմին չէ”,-ասաց Բադալյանը:

Վերջինս նկատեց, որ նույնիսկ Ստալինի ժամանակներում Կոմունիստական կուսակցության մեջ պաայքար կար, որի մասին իհարկե, հետո հայտնի դարձավ: ”Այն կուսակցությունը, որը կհայտարարի, որ մեզ մոտ նույն ձև են մտածում, դա կուսակցություն չէ, ժամանակավոր մի մարմին է, քաղաքականապես անկենդան դիակ”,-նշեց նա ու հավելեց. ”Շատ հնարավոր է, որ ՀՅԴ-ում կան ներքին խմբավորումներ, բայց ի տարբերություն ՀՀԿ-ի, որի խմբավորումները պայքարում են իշխանության համար, ՀՅԴ-ում ընթացող հնարավոր խմորումները կուսակցության հետագայի համար ընթացող պայքար է”: 

Ինչ վերաբերում է ՀՅԴ Բյուրոյի ղեկավար կազմի փոփոխությանը, ապա քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետը կարծում է, որ փոփոխություններ հնարավոր են, սակայն կուսակցությունում առկա խնդիրների պատճառը ղեկավար կազմը չէ: Խնդիր է հասարակության թույլ վիճակը:

”Ամենակարարևորն այն է, որ եթե ընտրական մեխանիզմը խաթարված է, դա ցույց է տալիս նաև հասարակության փաստացի գոյություն չունենալն, ու նրա կապը կուսակցության հետ խաթարվում է, ապա կուսակցության մեջ ճգնաժամային իրավիճակ է ստեղծվում:

Դա առաջացնում է խմորումներ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ”Ժառանգության”, ՀՅԴ-ի մեջ, ուղղակի յուրաքանչյուրի մեջ տարբեր չափով: ՀՅԴ-ի խնդիրն առանձնացնել հասարակությունից հնարավոր չէ, ինչպես և յուրաքանչյուր ընդդիմադիր կուսակցության: Ինչպիսին հասարակությունն է, այնպիսին էլ ՀՅԴ-ն է, նա չի կարող մրցունակ կուսակցություն լինել”,-Henaran.am-ին ասաց Բադալյանը: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ