06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2013

ՀՀ առողջապահության նախարարը կմասնակցի Հայ բժիշկների համաշխարհային 11-րդ համագումարին

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը վաղը` հուլիսի 2-ին, կմեկնի ԱՄՆ` մասնակցելու Կալիֆոռնիայի նահանգի Լոս Անջելես քաղաքում հուլիսի 3-7-ը կայանալիք Հայ բժիշկների համաշխարհային 11-րդ համագումարի աշխատանքներին։ Նախատեսվում է, որ նախարարը հանդես կգա ծավալուն ելույթով եւ կներկայացնի Հայաստանի առողջապահության ոլորտում առկա իրավիճակը, ընթացող բարեփոխումները եւ ապագա ծրագրերի նկատմամբ մոտեցումները։ Կլինեն նաեւ քննարկումներ։ Տեղեկացնենք, որ համագումարը կազմակերպել է […]

Ֆինանսական աջակցություն՝ երիտասարդների գիտական գործուղումների համար

Շարունակվում է երիտասարդ գիտնականների գիտական գործուղումների համար ֆինանսական աջակցության տրամադրումը։ Աջակցությունը հատկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող “Աջակցություն երիտասարդ գիտնականներին”ծրագրի շրջանակներում եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի օժանդակությամբ։ Երիտասարդ գիտնականների գիտական գործուղումների ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի հունիս ամսվա արդյունքներով արտասահմանյան գործուղումների կմեկնի 10 երիտասարդ գիտնական։ Հուլիսի 1-5-ն Ասատուր Խուրշուդյանը Մադրիդում մասնակցում է Երկրաչափության, մեխանիկայի 7-րդ ամառային […]

Իշխան Զաքարյանից դժգոհել արդար չէ. Փոստանջյան

”Իշխան Զաքարյանից դժգոհել արդար չէ, նա փաստեր ներկայացրեց, իսկ թե ինչպես են դրանք քննարկվել խորհրդարանում, այլ խնդիր է: Միևնույն ժամանակ ներկայացված էին փաստեր, որոնք ընդունվել էին բոլոր գերատեսչությունների կողմից՝ բացառությամբ երկուսի”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ”Ժառանգության” խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը` խոսելով նախագահի նստավայրում կայացած խորհրդակցության մասին: ”Նրանք բարձրաստիճան պաշտոնյաներ են, ովքեր հանդիսանում են այս […]

Անահիտ Բախշյանի հարցումը Տարոն Մարգարյանին

Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ Երեւանում կառուցվելու է 100 թեքահարթակ՝ յուրաքանչյուրը 200 000 դրամ արժողությամբ, եւ Երեւանի բյուջեից 20 մլն դրամ է նախատեսվել դրա համար: Այսօր “Բարեւ Երեւան” խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակով դիմել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով տրամադրել յուրաքանչյուր թեքահարթակի նախահաշիվն ու բոլոր ֆինանսական հիմնավորումները, այն հասցեները, որտեղ նախատեսվել են կառուցել այդ թեքահարթակները, […]

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է օտարերկրյա պետությունների գլխավոր դատախազների պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում դատախազական ծառայության 95-ամյակի առիթով եվրոպական մի շարք երկրներից եւ ԱՊՀ-ից Հայաստան ժամանած գլխավոր դատախազների պատվիրակությանը, ովքեր Երեւանում մասնակցում են նաեւ Հայաստանի դատախազության մասնագիտական տոնի առթիվ տեղի ունեցող միջոցառումներին: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում եւ կարեւորել նրանց այցը փորձի փոխանակման, տարբեր երկրների եւ հասարակությունների առջեւ օրինականության, իրավակարգի […]

ԱՄՆ-ում ռեկորդային շոգ է /վիդեո/

ԱՄՆ-ի արեւմուտքում դժոխային շոգ է: Օդի ջերմաստիճանը 100 տարվա մեջ ռեկորդային ցուցանիշի է մոտեցել, ինչն արդեն առաջին մարդկային զոհերի առիթ է դարձել: Լաս-Վեգասում արեւահարումից մի տարեց մարդ է մահացել, եւս տասնյակ մրադիկ հոսպիտալացվել են: Ամենադժվար դրության մեջ են հայտնվել Կալիֆորնիայի, Նեւադայի եւ Արիզոնայի հարավային մասի բնակիչները: Այդ տարածքում այսօր կանխատեսում են 57 աստիճան շոգ: Ամերիկյան […]

Տաթևի ճոպանուղուց արդեն 150 հազար մարդ է օգտվել

«Տաթևեր» ճոպանուղու տնօրեն Վահան Մելիքսեթյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց «Տաթևի դարպասներ» համալիրի մասին: Նա նշեց, որ համալիրը իր մեջ ներառում է  աշխարհի ամենաերկար ճոպանուղին ՝ 5 752 մետր երկարությամբ, որն իր մեջ համատեղում է նորարարական լուծումներ զբոսաշրջության ոլորտում և ազգային կոլորիտ: Վահան Մելիքսեթյանը տեղեկացրեց, որ Տաթևի ճոպանուղին այսօր ունի 60-65 աշխատակիցներ, որոնք  բոլորն էլ […]

ԱԺ նախագահն` իր ու վարչապետի միջև հակասությունների մասին հարցից /վիդեո/

”Նման թևեր գոյություն չունեն մեր կուսակցությունում, մեր թիմի մեջ: Ես ասել եմ բազմաթիվ առիթներով, ուղղակի մարդիկ կան, որ փնտրում են թևեր, ո՞ւմ թևերն են փնտրում, ո՞ւմ ականջներն են փնտրում, չկան նման բաներ”,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասացԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` խոսելով մամուլի այն հրապարակումների մասին, որ իր ու վարչապետի միջև հակասություններ կան և դրանց […]

Շնորհավորում են Սեյրան Օհանյանին

ՀԱՐԳԵԼԻ ՊԱՐՈՆ ՕՀԱՆՅԱՆ  Ջերմորեն շնորհավորում ենք Ձեր ծննդյան տարեդարձը:Հայաստանի Հանրապետության Ազգային բանակի կայացման և պատմական հաղթանակների մեջ մեծ է Ձեր մասնակցությունն ու ներդրումը։ Մաղթում ենք Ձեզ երջանկություն, քաջառողջություն, ընտանեկան ջերմություն եվ աշխատանքային բազում հաջողություններ՝ի շահ հայոց բանակի ամրապնդման, հանուն Հայաստանի Հանրապետության եվ հայ ժողովրդի: ՙՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ՚ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՂԵԿԱՎԱՐՀՀԿ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ                 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի