18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Տաթևի ճոպանուղուց արդեն 150 հազար մարդ է օգտվել

«Տաթևեր» ճոպանուղու տնօրեն Վահան Մելիքսեթյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց «Տաթևի դարպասներ» համալիրի մասին: Նա նշեց, որ համալիրը իր մեջ ներառում է  աշխարհի ամենաերկար ճոպանուղին ՝ 5 752 մետր երկարությամբ, որն իր մեջ համատեղում է նորարարական լուծումներ զբոսաշրջության ոլորտում և ազգային կոլորիտ:

Վահան Մելիքսեթյանը տեղեկացրեց, որ Տաթևի ճոպանուղին այսօր ունի 60-65 աշխատակիցներ, որոնք  բոլորն էլ տեղացիներ են,  այսինքն Գորիսի և շրջակա գյուղերի բնակիչներ:

Բացման օրից մոտ  150 հազար մարդ օգտվել է ճոպանուղուց: Հատկանշական է, որ օգտվողների թվում գերակշռում են  տեղացիները:

Խոսելով սակագների մասին Վահան Մելիքսեթյանը նշեց, որ ճոպանուղուց օգտվելու սակագները բավականին մատչելի են և դրանք  չեն փոխվել անցած տարվա համեմատ, այսինքն մեկ ուղղությամբ 3 հազար դրամ վերադարձով  4 հազար դրամ: Հարակից վեց գյուղերի բնակիչները ունեն արտոնություն և օգտվում են մեկ սակագնից, որն արժե 500 դրամ:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ