08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԱԺ նախագահն` իր ու վարչապետի միջև հակասությունների մասին հարցից /վիդեո/

”Նման թևեր գոյություն չունեն մեր կուսակցությունում, մեր թիմի մեջ: Ես ասել եմ բազմաթիվ առիթներով, ուղղակի մարդիկ կան, որ փնտրում են թևեր, ո՞ւմ թևերն են փնտրում, ո՞ւմ ականջներն են փնտրում, չկան նման բաներ”,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասացԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` խոսելով մամուլի այն հրապարակումների մասին, որ իր ու վարչապետի միջև հակասություններ կան և դրանց պատճառով ՀՀԿ-ում թևեր են առաջացել:

”Մենք մի թիմ ենք ու ես իմ ամփոփիչ ելույթում էլ ասել եմ, որ բոլորս ենք պատասխանատու թերացումների համար, և մենք չունենք որևէ մեկի հետ պայմանավորվածություն մեր թիմում, որ պետք է գա որևէ պաշտոն գրավի և զբաղվի այս թալանով կամ յուրացումներով”,-հավելեց ԱԺ նախագահը:

Դիտարկմանը, որ իր ելույթից օրեր անց Ֆինանսների նախարարությունը Արարատի մարզպետարանում հենց Հովիկ Աբրահամյանի հարազատների ներգրավմամբ չարաշահումներ է հայտնաբերել, վկայում է այդ հակասությունների մասին, ԱԺ նախագահն արձագանքեց.

”Ես դրա մեջ միտում չեմ տեսնում և դիզվառելիքից բոլոր հողօգտագործողները օգտվել են, նույն իմ բարեկամները ևս, դրա մեջ որևէ խախտում, յուրացում չկա”: 

Հարցին, թե տարօրինակ չէ, որ խորհրդակցության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը չանդրադարձավ վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան շուրջ ստեղծված օֆշորային սկանդալին, Աբրահամյանը զարմացավ`”ինչու եք այդ հարցն ինձ տալիս”: 

Շարունակությունը` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ