25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՀ առողջապահության նախարարը կմասնակցի Հայ բժիշկների համաշխարհային 11-րդ համագումարին

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը վաղը` հուլիսի 2-ին, կմեկնի ԱՄՆ` մասնակցելու Կալիֆոռնիայի նահանգի Լոս Անջելես քաղաքում հուլիսի 3-7-ը կայանալիք Հայ բժիշկների համաշխարհային 11-րդ համագումարի աշխատանքներին։

Նախատեսվում է, որ նախարարը հանդես կգա ծավալուն ելույթով եւ կներկայացնի Հայաստանի առողջապահության ոլորտում առկա իրավիճակը, ընթացող բարեփոխումները եւ ապագա ծրագրերի նկատմամբ մոտեցումները։ Կլինեն նաեւ քննարկումներ։

Տեղեկացնենք, որ համագումարը կազմակերպել է Հայ բժիշկների համաշխարհային կոմիտեն` AMIC-ը։  1979 թվականին ստեղծված այս կազմակերպության նպատակն է համախմբել աշխարհի տարբեր երկրներում սփռված հայ բժիշկների ջանքերը Հայաստանի  առողջապահության համակարգին աջակցելու գործում։

Հայ բժիշկների առաջին միջազգային համագումարը տեղի է ունեցել 1974 թվականին Բեյրութում։ Այնուհետեւ չորս տարին մեկ համագումարներ են անցկացվում տարբեր մայրցամաքների տարբեր երկրներում։ ՀՀ առողջապահության նախարարության եւ Հայ բժիշկների միջազգային կոմիտեի միջեւ  ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` 2003 թվականից Հայ բժիշկների միջազգային համագումարներն անց են կացվում Հայաստանում եւ Սփյուռքում` համապատասխանաբար երկու տարին մեկ` մայր հայրենիքում Հայաստանի միջազգային բժշկական համագումար, իսկ սփյուռքում՝ Հայ բժիշկների համաշխարհային համագումար ձեւաչափերով։ Հայաստանում վերջին անգամ միջազգային բժշկական 3-րդ համագումարը տեղի է ունեցել 2011-ին։

Հավելենք նաեւ, որ դեռ մեկ ամիս առաջ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն, ընդունելով Հայ բժիշկների համաշխարհային կոմիտեի նախագահ Ջերրի Մանուկյանին, նրա հետ քննարկել է ինչպես սփյուռքահայ բժիշկների կողմից Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում իրականացվող բժշկական ու կրթական առանձին ծրագրերը, այնպես էլ Լոս Անջելես քաղաքում տեղի ունենալիք Հայկական բժշկական համաշխարհային 11-րդ համագումարի կազմակերպական հարցեր։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ