06 Դեկտեմբերի, Saturday, 2025
KFC

Իշխան Զաքարյանից դժգոհել արդար չէ. Փոստանջյան

”Իշխան Զաքարյանից դժգոհել արդար չէ, նա փաստեր ներկայացրեց, իսկ թե ինչպես են դրանք քննարկվել խորհրդարանում, այլ խնդիր է: Միևնույն ժամանակ ներկայացված էին փաստեր, որոնք ընդունվել էին բոլոր գերատեսչությունների կողմից՝ բացառությամբ երկուսի”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ”Ժառանգության” խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը` խոսելով նախագահի նստավայրում կայացած խորհրդակցության մասին:

”Նրանք բարձրաստիճան պաշտոնյաներ են, ովքեր հանդիսանում են այս համակարգի հենասյունը, ինչպե՞ս կարող են ենթարկվել քրեական հետապնդման։ Սա էլ թատրոնի հաջորդ արարն է”,-նշեց պատգամավորը:

Խոսելով ԱԺ-ի մասին` Փոստանջյանն ասաց, որ նրա օգտակար գործողության գործակիցը զրո է, քանի որ գրեթե ոչ մի նախագիծ հասարակության օգուտի համար չի ընդունվում և որևէ սոցիալական հարց էլ չի լուծվում։

Ինչ վերաբերում է ”Ժառանգությանն”, ապա նա հայտնեց, որ իրենց մարզային այցելություններ են նախատեսում:

”Ամբողջ անձնակազմը պետք է պատրաստակամ լինի, պատրաստ լինենք ցանկացած տիպի քաղաքական գործընթացների”,-նշեց նա` հավելելով, որ  քաղաքական գործընթացներ ասելով հասկանում է արտահերթ ընտրություններ, ընդվզման ալիքներ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ