04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ֆինանսական աջակցություն՝ երիտասարդների գիտական գործուղումների համար

Շարունակվում է երիտասարդ գիտնականների գիտական գործուղումների համար ֆինանսական աջակցության տրամադրումը։ Աջակցությունը հատկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող “Աջակցություն երիտասարդ գիտնականներին”ծրագրի շրջանակներում եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի օժանդակությամբ։

Երիտասարդ գիտնականների գիտական գործուղումների ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի հունիս ամսվա արդյունքներով արտասահմանյան գործուղումների կմեկնի 10 երիտասարդ գիտնական։

Հուլիսի 1-5-ն Ասատուր Խուրշուդյանը Մադրիդում մասնակցում է Երկրաչափության, մեխանիկայի 7-րդ ամառային դպրոցին։

ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում  հուլիսի 1-ին մեկնարկել է Տղամարդու առողջություն 9-րդ կոնգրեսը, որին ներկա է նաեւ Հայաստանը ներկայացնող Սեւադա Հակոբյանը։ 

Նարեկ Ասատրյանը հուլիսի 2-9-ին Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում կմասնակցի Ամառային տնտեսագիտական միջազգային 17-րդ դպրոցին։ 

Հենրիկ Ներսիսյանը հուլիսի 14-23-ն Իսպանիայի Սանֆրանս-Էստասիոն քաղաքում կմասնակցի Աստղաֆիզիկայի միջազգային դպրոցին։ 

Հուլիսի 22-26-ը Ճապոնիայում կանցկացվի “Էդիսոն 18” ծրագիրը, որին մասնակցության իրավունք է ստացել Մկրտիչ Երանոսյանը։

Սարգիս Աղայանն օգոստոսի 7-11-ը Հայաստանը կներկայացնի Վիլնյուսում կայանալիք Մալարիայի եւ վայրի բնության մակաբույծների միջազգային կոնֆերանսին։ 

Օգոստոսի 12-15-ը Շվեդիայի Կուպսալա քաղաքում տեղի կունենա “SGA Biennial meeting 12” գիտաժողովը։ Այստեղ իր մասնակցությունը կունենա  Սամվել Հովակիմյանը։ 

Անի Ասատրյանը սեպտեմբերի 1-5-ը Հայաստանը կներկայացնի Իռլանդիայի Դուբլին քաղաքում կայանալիք Եվրոպական ռադիացիոն ուսումնասիրության 40-րդ գիտաժողովին։ 

Սեպտեմբերի 23-27-ն Ահարոն Վարդանյանը եւ Արփինե Առուշանյանը Գերմանիայի Մյունսթեր քաղաքում կմասնակցեն Արեւելագերմանական ընկերակցության 32-րդ միջազգային գիտաժողովին։ 

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ