06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2013

ԱԺ փոխնախագահն ընդգծել է Հայկական Սփյուռքի միասնական օրակարգի ձեւավորման եւ գործունեության կարեւորությունը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 30-ին Աթենքում հանդիպումներ է ունեցել Հունաստանում հայկական ավանդական կառույցների ներկայացուցիչների` Ռամկավար ազատական կուսակցության պատվո ատենապետ Սարգիս Խաչատրյանի, ՀՅԴ կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Գեւորգ Քոլանյանի եւ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Դավիթ Պետրոսյանի հետ: Հանդիպումների ընթացքում անդրադարձ է եղել Հայրենիք-Սփյուռք միասնության ամրապնդմանն ու զարգացմանը: Քննարկվել են հայկական գաղթօջախներում հայապահպանությանը, ինչպես նաեւ հայկական […]

“Կենտրոնում” Դուլյանը` “Հանրայինի” Ալթունյա՞ն

“Շանթ” հեռուստաընկերության նախկին մեկնաբան Արմեն Դուլյանը հուլիսի 1-ից աշխատանքի է անցել “Կենտրոն” հեռուստաընկերությունում: Մեր աղբյուրների փոխանցմամբ, հեռուստաընկերության տնօրինության հետ մասնավորապես քննարկվում է, թե ինչ է անելու Դուլյանը: Նախնական պայմանավորվածությամբ նա շաբաթվա հինգ օրերին վարելու է վերլուծական ծրագիր, իսկ կիրակի օրերին կներկայացնի կիրակնօրյա լուրերի թողարկումները: Ստացվում է այնպես, որ Դուլյանը լինելու է Հանրային հեռուստաընկերության Գեւորգ Ալթունյանը: […]

Ցուկերբերգը` աշխատակիցների հետ, մասնակցել է գեյ-շքերթի /վիդեո/

“Facebook”-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը միացել է ընկերության 700 աշխատակիցներին, որոնք մասնակցել են Սան-Ֆրանցիսկոյում կայացած գեյ-շքերթին: Ցուկերբերգը նախկինում էլ է մասնակցել նմանատիպ միջոցառման, սակայն “Fecebook”-ի “պատվիրակությունն” այսքան բազմամարդ չի եղել, գրում է  “The Wall Street Journal”-ը: Նշվում է , որ ակցիային մասնակցել են նաեւ այնպիսի ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպիսիք են “Google”-ը եւ “Apple”-ը: Գեյ-շքերթը Սան-Ֆրանցիսկոյում տեղի ունեցավ […]

Սպասենք…Հովիկ Աբրահամյանը չի զղջում ասածի համար, ավելին /վիդեո/

“Նախագահի գնահատականների հետ միշտ համակարծիք եմ”: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` խոսելով Սերժ Սարգսյանի վերջին ելույթի մասին, որտեղ նախագահը խիստ գնահատականներ տվեց Վերահսկիչ պալատի վերջին հայտարարություններին: ”Ես հայտնել եմ իմ կարծիքը, տպավորությունը հաշվետվության ներկայացման գործընթացի հետ կապված”,-նշեց Աբրահամյանը `ի պատասխան հարցի, թե իր գնահատականներն ավելի կոշտ էին, քան նախագահինը:  Լրագրողների […]

Սպորտային մեքենան վրաերթի է ենթարկել 17 մարդու /վիդեո/

Լեհական Պոզնան քաղաքում “Gran Turismo Polonia” ավտոշոուի ժամանակ շվեդական արտադրության “Koenigsegg” սպորտային  ավտոմեքենայի վարորդը կորցրել է վերահսկողությունը եւ վրաերթի ենթարկել շոուի հանդիսատեսին: Արդյունքում` 17 մարդ վիրավոր է, որոնցից 4-ը ծանր վիճակում են: Բժշկական օգնություն ստացած մարդկանց արդեն դուրս են գրել հիվանդանոցից: Հիվանդանոցում մնում է 5 մարդ, որոնիցից 2-ը երեխաներ են: Ոստիկանության տվյալներով` վարորդը սթափ վիճակում […]

Էպոսագետը անմեղսունա՞կ.Սեդրակյանը հերքում է /վիդեո/

Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող ԱԻՄ  նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատավարությանը ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի պաշտպան Ավետիսյանը ներկայացրեց մի քանի միջնորդություններ: Դրանք հիմնականում դատաբժշկակական, դատաձգաբանական կարգի էին: Սակայն նա ներողություն խնդրեց ամբաստանյալներից եւ դատարանին միջնորդեց նշանակել դատահոգեբանական փորձաքննություն: Ըստ պաշտպանի, նրանք գուցե անմեղսունակ են: Իսկ պաշտպանին նման կասկածի առիթ է տվել […]

Ֆուտբոլային հանդիպման ժամանակ տեղի ունեցած պայթյունի արդյունքում 12 մարդ է զոհվել

Իրաքի մայրաքաղաք Բաղդադի հարավային մասում գտնվող ֆուտբոլի դաշտի մոտ` խաղի ժամանակ, պայթյուն է տեղի ունեցել: “Reuters”-ի հաղորդմամբ` 12 մարդ զոհվել է, 24-ը` վիրավոր են: “AFP”-ի տվյալներով` զոհերն 9-ն են, ընդ որում` նրանց թվում են 16 տարեկանից ցածր տղաներ, որոնց թվում եւ ֆուտբոլիստներից են, եւ հանդիսատեսից:  Վերջին օրերի ընթացքում սա արդեն 2-րդ հարաձակումն է ֆուտբոլասերների վրա […]

Ոչ թե սեր, այլ օրգա՞զմ

Սեքսոպաթոլոգ, հոգեթերապևտ  Մարատ Զաքարյանը այսօր “Հենարան” ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց սեռական աններդաշնակության և դրա տեսակների մասին: Հոգեթերևապևտ, սեքսոպաթոլոգը նախ տեղեկացրեց, որ բոլոր զգացմունքներից ամենակարևորը ոչ թե ինչպես ընդունված է համարել “սերն” է, այլ օրգազմը: Այդ պատճառով էլ նա նպատակ ունի իրազեկել հասարակությանը այդ բնական երևույթը կանխարգելող պատճառների մասին: Առաջին պատճառը, որը կարող է […]

էպոսագետն ու դատավորը “բախվեցին” /վիդեո/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով դատաքննությունը:  Ըստ մեղադրանքի, ամբաստանյալները երեք են՝ էպոսագետ  Վարդան Սեդրակյանը, Սամվել Հարությունյանն ու Խաչիկ Պողոսյանը: Դատարանում նրանք արդեն հարցաքննվել են: Վարդան Սեդրակյանը միջնորդեց դատարանին՝ փոխել խափանման միջոցը եւ ազատել կալանքից, ասաց` կարող է նոր ցուցմունք տալ: Դատավոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի