22 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

“Կենտրոնում” Դուլյանը` “Հանրայինի” Ալթունյա՞ն

“Շանթ” հեռուստաընկերության նախկին մեկնաբան Արմեն Դուլյանը հուլիսի 1-ից աշխատանքի է անցել “Կենտրոն” հեռուստաընկերությունում: Մեր աղբյուրների փոխանցմամբ, հեռուստաընկերության տնօրինության հետ մասնավորապես քննարկվում է, թե ինչ է անելու Դուլյանը:

Նախնական պայմանավորվածությամբ նա շաբաթվա հինգ օրերին վարելու է վերլուծական ծրագիր, իսկ կիրակի օրերին կներկայացնի կիրակնօրյա լուրերի թողարկումները: Ստացվում է այնպես, որ Դուլյանը լինելու է Հանրային հեռուստաընկերության Գեւորգ Ալթունյանը:

Ի դեպ, Դուլյանին աշխատանքի ընդունելու հարցը անձամբ քննարկվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: Նա “Կենտրոն” հեռուստաընկերության սեփականատերն է:

Հիշեցնենք, որ Դուլյանին “Շանթից” ազատել էին Ֆեյսբուքի սոցկայքում տնօրինության վիրավորանք հասցնելու համար: 

Հեռուստաընկերությունն էլ իր հերթին պարզաբանել էր Դուլյանի ազատումը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ