05 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Էպոսագետը անմեղսունա՞կ.Սեդրակյանը հերքում է /վիդեո/

Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող ԱԻՄ  նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատավարությանը ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի պաշտպան Ավետիսյանը ներկայացրեց մի քանի միջնորդություններ: Դրանք հիմնականում դատաբժշկակական, դատաձգաբանական կարգի էին:

Սակայն նա ներողություն խնդրեց ամբաստանյալներից եւ դատարանին միջնորդեց նշանակել դատահոգեբանական փորձաքննություն:

Ըստ պաշտպանի, նրանք գուցե անմեղսունակ են: Իսկ պաշտպանին նման կասկածի առիթ է տվել էպոսագետ Վարդան Սեդրակյանի այն հայտարարությունները, թե ինքը Հայաստանի չորրորդ նախագահն է լինելու եւ երեք նախկին նախագահներին նշանակելու է խորհրդականներ:

Այս միջնորդությանը առարկեց Վարդան Սեդրակյանը, ով ասաց որ նախագահական ընտրություններում հաղթելու ցանկությունը չի նշանակում, որ հիվանդ ես:

Էպոսագետի խոսքի մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ