19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ցուկերբերգը` աշխատակիցների հետ, մասնակցել է գեյ-շքերթի /վիդեո/

“Facebook”-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը միացել է ընկերության 700 աշխատակիցներին, որոնք մասնակցել են Սան-Ֆրանցիսկոյում կայացած գեյ-շքերթին:

Ցուկերբերգը նախկինում էլ է մասնակցել նմանատիպ միջոցառման, սակայն “Fecebook”-ի “պատվիրակությունն” այսքան բազմամարդ չի եղել, գրում է  “The Wall Street Journal”-ը: Նշվում է , որ ակցիային մասնակցել են նաեւ այնպիսի ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպիսիք են “Google”-ը եւ “Apple”-ը:

Գեյ-շքերթը Սան-Ֆրանցիսկոյում տեղի ունեցավ մի քանի օր այն իրադարձությունից հետո, երբ ԱՄՆ-Ի Գերագույն դատարանը ամուսնության մասին օրենքը ոչ սահմանադրական ճանաչեց:  Փաստաթուղթը, որն ընդունվել է 1996-ին, հերքում էր գեյ զույգերի իրավունքները, որոնք իրենց ամուսնությունը գրանցել են այն նահանգներում, որտեղ գեյ-ամուսնությունների գրանցման հնարավորություն կա:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ