12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

էպոսագետն ու դատավորը “բախվեցին” /վիդեո/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով դատաքննությունը:  Ըստ մեղադրանքի, ամբաստանյալները երեք են՝ էպոսագետ  Վարդան Սեդրակյանը, Սամվել Հարությունյանն ու Խաչիկ Պողոսյանը:

Դատարանում նրանք արդեն հարցաքննվել են:

Վարդան Սեդրակյանը միջնորդեց դատարանին՝ փոխել խափանման միջոցը եւ ազատել կալանքից, ասաց` կարող է նոր ցուցմունք տալ: Դատավոր Գագիկ Պողոսյանը ասաց, որ նոր հիմնավորումներ ամբաստանյալը չի բերել, ուստի միջնորդությունը քննարկման ենթակա չէ:

-Պարզ է,- հարցրեց դատավորը:

-Մի բան է պարզ, որ անմեղ մարդուն պահում եք բանտում,-նետեց Սեդրակյանը:

-Ամբաստանյալ, ես մարդուն բանտում երբեք չեմ պահում,-խիստ տոնով ասաց դատավորը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ