28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Ֆուտբոլային հանդիպման ժամանակ տեղի ունեցած պայթյունի արդյունքում 12 մարդ է զոհվել

Իրաքի մայրաքաղաք Բաղդադի հարավային մասում գտնվող ֆուտբոլի դաշտի մոտ` խաղի ժամանակ, պայթյուն է տեղի ունեցել: “Reuters”-ի հաղորդմամբ` 12 մարդ զոհվել է, 24-ը` վիրավոր են: “AFP”-ի տվյալներով` զոհերն 9-ն են, ընդ որում` նրանց թվում են 16 տարեկանից ցածր տղաներ, որոնց թվում եւ ֆուտբոլիստներից են, եւ հանդիսատեսից: 

Վերջին օրերի ընթացքում սա արդեն 2-րդ հարաձակումն է ֆուտբոլասերների վրա Իրաքում: Հունիսի 29-ին մեկ այլ ֆուտբոլային հանդիպմասն հանդիսատեսներից 7-ը կրկին պայթյունի զոհ էին դարձել: Հունիսի 27-ին առնվազն 22 մարդ է սպանվել պայթյունների արդյունքում, որոնք տեղի են ունեցել Բաղդադի տարբեր թաղամասերում գտնվող սրճարաններում` ֆուտբոլային հանդիպման հեռարձակման պահին: 

Վերջին ամիսների ընթացքում Իրաքում ընդահանրապես նկատվում է ահաբեկչությունների ակտիվություն` շիաների եւ սունիների հակամարտության ֆոնին: ՄԱԿ-ի տվյալներով` ապրիլին եւ մայիսին Իրաքում ավելի քան 1750 մարդ է դարձել ահաբեկչությունների զոհ, իրաքյան իշխանությունների տվյալներով` զոհերի թիվը 1000 է: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ