08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2013

Քոչարյանը երբեմն ճիշտ էր. Առավոտ

“Հայաստանի երկրորդ նախագահը երբեմն նաեւ ճիշտ բաներ էր ասում։ Օրինակ՝ մի անգամ իմ հարցին, թե ինչ կասեք գործարարների բողոքների մասին՝ հարկային ճնշումների վերաբերյալ, նա խորհուրդ տվեց թե այդ բողոքները եւ թե՛ հարկայինների արդարացումները բաժանել ուղիղ երկու կեսերի եւ երկու տարբեր ”աղբյուրների” ճիշտ կեսերը միացնելով՝ ստանալ ճիշտ պատկերը։ Նույն մեթոդաբանությունը հիմա ես առաջարկում եմ կիրառել մի […]

Ինչո՞ւ Հայաստանը չի ցանկանում անդամակցել Եվրասիական միությանը. 168 ժամ

“168 ժամ”-ի լավատեղյակ դիվանագիտական աղբյուրները պնդում են, որ Հայաստանի՝ Եվրասիական միությանն անդամակցել-չանդամակցելու հարցն ամենեւին պայմանավորված չէ եվոպական արժեհամակարգին նվիրվածությամբ, ինչպես ներկայացնում են ՀՀ իշխանությունները: Ըստ նույն աղբյուրների՝ Հայաստանը վաղուց անդամակցած կլիներ այդ կառույցին, եթե չլիներ Մաքսային միության, ավելի ճիշտ՝ այդ միության անդամ Ղազախստանի պահանջը, ըստ որի՝ Հայաստանը կարող է Մաքսային միությանը միանալ առանց Լեռնային Ղարաբաղի։ […]

Իշխանն անդրդվելի է. Ժամանակ

Ըստ “Ժամանակ”-ի, ՎՊ նախագահ է ցանկանում դառնալ ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը: Որոշ տեղեկությունների համաձայն՝ նրա այդ ցանկությունը սրվել է հատկապես վերջին շրջանում, երբ աղմկոտ հաշվետվությունը ներկայացնելուց հետո ՎՊ գործող նախագահ Իշխան Զաքարյանի գլխին “սեւ ամպեր” կուտակվեցին, եւ չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը նրան այլեւս թույլ չտա պաշտոնավարել երկրորդ ժամկետում: Սակայն թերթի տեղեկություններով՝ […]

ՎՊ-կառավարություն. խուլը՝ համրին. Հայոց աշխարհ

Պայմանականորեն, չափազանց պայմանականորեն ասած, կառավարության եւ Վերահսկիչ պալատի պայքարը մոտենում է միջանկյալ վերջնագծին։   “Հայոց աշխարհն ” է անդրադառնում թեմային:  Միջանկյալ, քանզի ինչպիսին էլ լինեն որոշումներն ու լուծումները, չեն հանգեցնի դրանք աշխարհի վերջին։ Պետական միջոցների մսխման եւ թալանի հետ կապված խնդիրներ այսուհետ էլ կառաջանան։ Վերջնագծին, քանզի արտահայտվեցին բոլորը. ե՛ւ հանրապետության նախագահը, ե՛ւ ՎՊ-ն, ե՛ւ պատգամավորները, ե՛ւ […]

Որ դեպուտատի կառույց լիներ՝ վրա չէին տա. Առավոտ

Վեց ամիս առաջ “Երիտասարդական մետրո” կայարանի հարեւանությամբ գտնվող գետնանցումից մի խումբ գրավաճառներ՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, տեղափոխվեցին Կամերային երաժշտության տան հարեւանաթյամբ գտնվող այգի ՝ գրքերի վաճառքն այդ տարածքում կազմակերպելու համար։ Վեց ամիս 24 գրավաճառ աշխատելու հնարավորություն չեն ունեցել, ինչը նշանակում է 24 ընտանիք զրկված է եղել օրվա հացը վաստակելու գումարից։  Ըստ “Առավոտ”-ի, նոր-նոր գրավաճառներն […]

Համալսարանում պանիր եւ վիճակախաղի տոմսեր են պարտադրում. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, պարզվում է՝ ՀՀ ազգային ագրարային համալսարանում աշխատակիցներին կամ ուսանողներին ինչ-որ բաներ պարտադրելու կայուն ավանդույթներ են գործում։ Այս օրերին բուհի աշխատակիցները ստիպված են վիճակախաղի տոմսեր եւ պանիր գնել։  Ագրարային համալսարանի ղեկավարությունն իհարկե իր բացատրությունն ունի վիճակախաղի տոմսերը հանուն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության են, պանիրը բարի կամքի դրսեւորում։ Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հովիկ Աբրահամյանը “հատուկ կարգով” Ծառուկյանից պահել է . Հրապարակ

“Հրապարակ”-ի ԱԺ աղբյուրների տեղեկացմամբ, ինչպես մնացյալ պատգամավորների, այնպես էլ  Գագիկ Ծառուկյանի աշխատավարձն ապրիլի 9-ի ԱԺ հատուկ նիստին չմասնակցելու պատճառով պահվել է: Այդ օրը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի ինաուգուրացիան, եւ ինաուգուրացիային չմասնակցած ԲՀԿ պատգամավորների աշխատավարձը “հատուկ կարգով” Հովիկ Աբրահամյանը պահել է: Նրանց թվում, փաստորեն, նաեւ Ծառուկյանինը: Մեկ օրվա “պահումը” կազմել է 10-11 հազար դրամ, ինչը […]

Արտաշատի կադաստրի պետի անսպառ հնարավորությունը. ՉԻ

“Չորրորդ ինքնիշխանություն” թերթի տեղեկություններով, Արտաշատ քաղաքի էլեկտրացանցի նախկին պետ Խաչիկ Խաչատրյանը, որը հիմա ղեկավարում է Արտաշատի կադաստրը, մեծածավալ շինարարություն է սկսել եւ իր սեփական բանկն է կառուցում՝ փակելով “Հայորդաց տան” մուտքը։ Նրան հովանավորում է բարձրաստիճան չինովնիկներից մեկը, որը Խաչատրյանի մոսկվաբնակ եղբոր մտերիմն է: Թերթը փորձել է  Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանից ճշտել, թե ինչ չափանիշներով է […]

Հսկայական գումարներ են դուրս բերվել /վիդեո/

”Հայաստանից, մակրոտնտեսական իմաստով տեսանելի են, որ ամեն անգամ շատ մեծ ծավալի գումարներ են գնում օֆշոր կամ այլ անկանոն երկրներ, իսկ մենք վիզ ենք ծռում` մի երկու կոպեկ դրսից բերելու”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Նրա խոսքով` Հայաստանից գումարներ են գնում հիմնականում բիզնեսմեն պաշտոնյաների կամ նրանց հարազատների միջոցով: Ասատրյանը հայտնեց, որ իր հաշվարկներով` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի