10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Արտաշատի կադաստրի պետի անսպառ հնարավորությունը. ՉԻ

“Չորրորդ ինքնիշխանություն” թերթի տեղեկություններով, Արտաշատ քաղաքի էլեկտրացանցի նախկին պետ Խաչիկ Խաչատրյանը, որը հիմա ղեկավարում է Արտաշատի կադաստրը, մեծածավալ շինարարություն է սկսել եւ իր սեփական բանկն է կառուցում՝ փակելով “Հայորդաց տան” մուտքը։

Նրան հովանավորում է բարձրաստիճան չինովնիկներից մեկը, որը Խաչատրյանի մոսկվաբնակ եղբոր մտերիմն է: Թերթը փորձել է  Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանից ճշտել, թե ինչ չափանիշներով է շինթույլտվություն տրվել, որն ի պատասխան ասաց. “Բոլոր չափանիշները պահպանված են, ես տեղյակ եմ։ Եթե ինչ-որ բան հետաքրքրում է, ես կասեմ, թող ճարտարապետը ներկայացնի…”։

Ի դեպ, արտաշատցիները թերթի թղթակցին պատմել են, կադաստրի պետի հնարավարությունները այնքան շատ են, որ ցանկության դեպքում քաղաքապետի կաբինետում “կաբինետ” կկառուցի:

Մանրամասները` թերթի համարում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ