08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2013

Այն տարիներին ադրբեջանցիների ամենամեծ սարսափը հայի ձեռքում լուսանկարչական սարքն էր… /վիդեո/

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում պատմել է տարիներ առաջ Կուրի ձախափնյա շրջաններում տեղի ունեցած մի քանի իրադարձությունների մասին: Այն տարիներին ադրբեջանցիների ամենամեծ սարսափը հայի ձեռքում լուսանկարչական սարքն էր…

Լիտվայի իշխանությունները աջակցում են հիմնախնդիրները խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու Հայաստանի ջանքերին

Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Լիտվա խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հուլիսի 4-ին ընդունեց Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:Հանդիպման ժամանակ քննարկվեցին երկու երկրների քաղաքական, տնտեսական, մշակութային կապերի հետագա զարգացմանն ու խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր:Անդրադառնալով  ժողովրդավարության ուղին բռնած Հայաստանի  հավասարակշռված արտաքին քաղաքականությանը՝ ԱԺ փոխնախագահը  հավաստիացրեց, որ եվրաինտեգրումը եղել և մնում է մեր երկրի  առաջնահերթություններից […]

Թուրքական դատարանը վճռեց չվերակառուցել Թաքսիմ հրապարակը եւ Գեզի զբոսայգին

Նախօրեին թուրքական դատարանը որոշում է կայացրել արգելել ստամբուլյան Թաքսիմ հրապարակի եւ նրան հարակից տարածքում գտնվող Գեզի զբոսայգու վերակառուցումը, տեղեկացնում է “Reuters”-ը: Այս կերպ վերջ դրվեց նաեւ մայիսից մինչեւ հունիսի կեսերը շարունակվող հակակառավարական ցույցերի անցկացման պատճառին:  Թուրքական ընդդիմությունը դատարանի վճիռն ընդունել է որպես իր հաղթանակը, քանի որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շատ անգամներ է խոստացել իրականացնել […]

“Փառատոնի նոր անուն” հատուկ մրցանակ “Ոսկե ծիրանում”

“Ոսկե Ծիրան” կինոփառատոնի և Բրիտանական խորհրդի միջև ձևավորված համագործակցության 10-րդ հոբելյանական տարվա շրջանակում Բրիտանական խորհուրդը սահմանել է “Փառատոնի նոր անուն” հատուկ մրցանակը: “Ոսկե Ծիրան” Երևանի միջազգային կինոփառատոնի “Հայկական համայնապատկեր” ծրագրի շրջանակում Բրիտանական խորհրդի կողմից ընտրված ֆիլմի ռեժիսորը կմասնակցի Միացյալ Թագավորությունում անցկացվող Sheffield Doc/Fest 21-րդ փառատոնին: Sheffield Doc/Fest-ը վավերագրական կինոարվեստի ճանաչված փառատոներից է, որ յուրաքանչյուր տարի իրշուրջն է համախմբում վավերագրական կինոյի լավագույն ներկայացուցիչներին` քննարկելու և ներկայացնելուտարվա ընթացքում ստեղծված աշխատանքները: 1994 թվականից ի վեր անցկացվող փառատոնը միայն ֆիլմերիցուցադրման վայր չէ, այլ կրթական և համագործակցային հնարավորությունների ստեղծման միջազգայինհարթակ: Հատուկ մրցանակից զատ Բրիտանական խորհրդի աջակցությամբ Երևան է ժամանելու ՄիացյալԹագավորությունում լույս տեսնող հեղինակավոր “Sight & Sound” heghinakavor կինոհանդեսի խմբագիր Նիք Ջեյմսը: Նա կինոյի, գրականության և արվեստի մասին գրել է Guardian, The Observer, The Independent, The London Review of Books և The Literary Review պարբերականներում:  Նիք Ջեյմսը եղել է Սան Սեբաստիանի, Թորոնթոյի,Ստամբուլի, Սան Ֆրանցիսկոյի, Մորելիայի կինոփառատոների և Կանն-2011-ի “Քննադատների շաբաթ” ծրագրի ժյուրիի անդամ: Միացյալ Թագավորությունից ժամանած հյուրը կնախագահի կինոփառատոնի “Հայկականհամայնապատկեր” ծրագրի ժյուրին և կանցկացնի մի շարք հանդիպումներ:  Բրիտանական խորհուրդն ու “Ոսկե ծիրան” Երևանի միջազգային կինոփառատոնի համագործակցության տարիներին հայ ռեժիսորների ֆիլմերը ցուցադրվել են Բրիստոլում անցկացվող Encounters միջազգային կինոփառատոնին, Բրիտանական խորհրդի հատուկ մրցանակակիրները մասնակցել են  Sheffield Doc/Fest փառատոնին, երևանյան էկրաններին ցուցադրվել են բրիտանական ֆիլմեր, իսկ Միացյալ Թագավորությունից ժամանած մասնագետներն անցկացրել են վարպետության դասընթացներ:  

Լրտեսական հարսանիք. Աննա Չեփմանն ամուսնության առաջարկ է արել 2013-ի գլխավոր լրտես Սնոուդենին

Հատուկ ծառայությունների նախկին աշխատակցուհի Աննա Չեփմանին, ում 2010-ին արտաքսեցին ԱՄՆ-ի տարածքից` Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու համար, կարծես թե դեռեւս գրավում են լրտեսական խաղերը: Կրակագույն մազերով “ճակատագրական կին” Աննան հրապարակային ամուսնություն առաջարկ է արել 2013-ի ամենաղմկոտ լրտեսական սկանդալի գլխովոր հերոս Էդվարդ Սնոուդենին: 31-ամյա Աննան կարճ եւ շատ հստակ հրապարակել է իր ցանկությունը` իր թվիթերյան բլոգում գրելով. “Սնոուդեն, կամուսնանա՞ս ինձ հետ”: Սակայն նա […]

Յոլա ա տանելով … տաքսիստն ու անտիկվարը /վիդեո/

Առավոտյան աշխատանքի գնալուց օգտվեցի տաքսի ծառայությունից: Ճանապարհի կեսից վարորդը միացրեց մագնիտոֆոնը, եթե իհարկե, այդ սարքը կարելի է մագնիտոֆոն կոչել: Իմ խնդրանք-հարցին, թե կարելի է լուսանկարել,՝ վարորդը զարմացավ, հետո ոգեւորվեց: “Անտիկվար ա, չէ, սմենչիկինս ա, մագը փչացել ա, սա դրել, յոլա ա տանում”,-ասաց : Իսկ թե ինչպես էր “յոլա” տանում, առաջարկում ենք դիտել տեսանյութը: 

Դատապարտյալները հերթով են քնում, քայլելու տեղ չունեն

Ըստ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի, անցած տարի,  պետբյուջեի քննարկման ժամանակ նա խնդրում էր 11 մլն լրացուցիչ դրամ, որպեսզի հաճախակի այցելեին քրեակատարողական հիմնարկներ: Բնականաբար գումարը չտվեցին, եւ օգնության հասավ Հայաստանում Միացյալ թագավորության դեսպանությունը: Այսօր էլ դեսպան Քեթրին Լիչի հետ Կարեն Անդրեասյանը եղավ “Նուբարաշեն” ՔԿՀ-ում: Ըստ նրանց, խնդիրը գերբեռնվածությունն է : “Ինչքան էլ ասեն, բայց խիտ բնակեցված է: […]

1.3% աճ գյուղատնտեսության ոլորտում

Այսօր կառավարության նիստի ժամանակ Վարչապետ Տիգրան Սարգսյանը խնդրեց Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին ներկայացնել, թե ինչպիսի վիճակում են գտնվում գյուղմթերումները: Նախարարը նշեց, որ ավարտվել է առաջին կիսամյակը և մշտադիտարկումների արդյունքում՝ հուլիսի 3-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է պտուղ-բանջարեղենի աննախադեպ ծավալ՝ շուրջ 25,493 տոննա, որը եռակի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատությամբ: Նախորդ տարվա նույն օրը Հայաստանից […]

Ցմահ դատապարտված Ստեփանի “մեսիջը”

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը և Հայաստանում Միացյալ թագավորության դեսպան Քեթրին Լիչը Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ այցելությունից հետո ՄԻՊ գրասենյակում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում հայտարարեցին, որ ցմահ դատապարտված Ստեփանի մոտ էի եւ նրա “մեսիջը” փոխանցեցին: “Հատկապես ցմահ ազատազրկվածների դեպքում նման վերաբերմունք  չի կարելի: Մի օր կպայթի ու ինքնասպանությունը դրա վառ ապացույցն է: Իսկ պայթման պատճառը  հասարակության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի