08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2013

Խայտառակ միջադեպ Ազգային ժողովում

”Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը՝ ադրբեջանցիների նկատմամբ իրականացնելով ցեղասպանություն”,-այսօր Ազգային ժողովում ընթացող ”Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում” թեմայով համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ նման տեսակետ իր զեկույցում արտահայտեց Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուն: Նա նաև նշեց, որ Խոջալուի ցեղասպանությունն իրականացրել են հայերն, ինչն այլևս միջազգայնորեն ճանաչված փաստ է: Խորհրդաժողովի […]

”Լիվերպուլը” պահանջում է իջեցնել Մխիթարյանի տրանսֆերային արժեքը

Բրիտանական լրատվամիջոցների փոխանցմամբ` ”Լիվերպուլը” ցանկանում է գնել Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի ”Շախտյորի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարանին, եթե իջեցվի նրա տրանսֆերային արժեքը: Այս դեպքում անգլիական ակումբը ամբողջ գումարը պատրստ է փոխանցել ուկրաինական ակումբին մեկ օրվա ընթացքում: Նշենք, որ Մխիթարյանի տրանսֆերի ձեռքբերման պայքարին է միացել նաև ”Բորուսիան”:

Հռիփսիմե Հակոբյանի և Մարտին Մկրտչյանի դեմ

“Վահե Ավետյան” հասարակական շարժումը հայտնում է, որ այսօր` ժամը 19:30-ին, Ավան թաղամասի “Հարսնաքար” ռեստորանային համալիրի տարածքում նախաձեռնում է պիկետ:    “Հասարակությունը չի կարող անտարբեր լինել օլիգարխ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի կողմից դաժան ծեծի հետևանքով մահացած ՀՀ զինված ուժերի սպա Վահե Ավետյանի տարելիցից երեք օր անց հանցագործության վայրում հարսանիք կազմակերպելու անբարարո մտադրության նկատմամբ: Արտահայտե’նք մեր բողոքը մերժելով բարբարոս […]

Երիտասարդական ակումբների 4-րդ համաժողովը` վաղը

Երիտասարդական ակումբների դաշնությունը (ԵԱԴ, FYCA) միավորում է տասնյակ երիտասարդական ակումբներ, կենտրոններ ու կազմակերպություններ: Դաշնությունն իր 14-ամյա գործունեության ընթացքում կուտակել է հզոր փորձ, դարձել է Հայաստանի երիտասարդական ոլորտի հայտնի կազմակերպություններից մեկը` դավանելով “բաց երիտասարդական աշխատանքի” սկզբունքին: Կազմակերպությունն ունի Հայաստանում ամենամեծ երիտասարդական էլեկտրոնային խումբը, որով երիտասարդության ոլորտի արժեքավոր տեղեկատվություն է տարածում հանրապետության ողջ տարածքում, Արցախում, Սփյուռքում: ԵԱԴ-ն […]

Էրմիտաժում բացվել է Ուրարտական ժամանակաշրջանը ներկայացնող ցուցահանդեսը

Սանկտ Պետերբուրգում մեկնարկած Երևանի օրերի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Էրմիտաժ: Պետական թանգարանի տնօրեն Միխայիլ Պիատրովսկին, դիմավորելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին, առաջարկել է նախ կարճ էքսկուրս կատարել աշխարհահռչակ թանգարանի որոշ ցուցասրահներում: Հյուրընկալ տանտիրոջ իրավունքով, Միխայիլ Պիատրովսկին անձամբ ուղեկցել և Տարոն Մարգարյանին ու քաղաքապետին ուղեկցող երևանյան պատվիրակության անդամներին է ներկայացրել թանգարանի մշտական ցուցադրությունների հարուստ հավաքածուների […]

Նախագահը երբեք չի ասել` դժգոհ է. Գալուստ Սահակյան

” ”Հանրապետական” կուսակցությունում լարվածություն չկա, լարվածությունը միայն կապված կլինի մեր կատարած աշխատանքի հետ, քաղաքական առումով ոչ մի լարվածություն չկա”,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Խոսելով այսօր կայանալիք ՀՀԿ-ի Գործադիր մարմնի նիստի մասին` Սահակյանն ասաց, որ չի կարծում, թե այնտեղ կոշտ քննարկումներ է լինելու, քննարկվելու է ԱԺ մեծամասնության պահվածքը:  ”Դա […]

Եգիպտոսի ժամանակավոր նախագահն արդեն երդվել է

Եգիպտոսի սահմանադրական դատարանի նախագահ Ադլի Մանսուրը, ում զինվորականները երկրի ժամանակավոր նախագահ են ընտրել, գերագույն սահմանադրական դատարանում արդեն երդվել է որպես ժամանակավոր նախագահ: Արարողությունը հեռարձակվել է կենտրոնական հեռուստաընկերությամբ, գրում է “BBCRussia” կայքը: Զինվորականների որոշմամբ`Մանսուրը կնախագահի մինչեւ նոր ընտրությունների կայանալը, որոնց ամսաթիվը դեռեւս որոշված չէ:  Հիշեցնենք, որ Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիին նախօրեի երեկոյան պաշտոնանկ արեցին զինվորականները: […]

Պոռնիկի աշխատանքը բիզնե՞ս է. Պարույր Հայրիկյան

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը այսօր՝ հուլիսի 4-ին հանդիպել է լրագրողների հետ և անդրադարձել Հայաստանի ռազմավարականյ դաշնակից Ռուսաստանի կողմից Ադրբեջանին  1 միլիարդ դոլլարի զենք վաճառելու փաստին: Հայրիկյանի գնահատմամբ Ռուսաստանը զինում է Ադրբեջանին: ԱԻՄ առաջնորդը հայ ժողովրդին կոչ է արել զգոն լինել, քանի որ յուրաքանչյուր պահի կարող էթ պատերազմ սկսվել: “Խոսենք պաշտոնական դիքորոշման մասին, ասում են դա […]

Սերժ Սարգսյանն ընդամենը իր թիմն է կարգի հրավիրում. Լեւոն Զուրաբյան

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի համար տարօրինակ է, թե ինչու է մեծ աղմուկ բարձրացել ՎՊ-ի հաշվետվության եւ օֆշորային սկանդալի վերաբերյալ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Զուրաբյանը հայտարարեց, որ դեռ 2008 թ-ին է ՎՊ-ը ներկայացրել, թե “որքան գումար է թալանվում բյուջեից: Այդ ժամանակ ներկայացրած հաշվետվության համաձայն՝ Հայաստանի բյուջեից կես միլիարդ դոլարի գումար է գողացվել”: Զուրաբյանն պատասխանեց այս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի