24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պոռնիկի աշխատանքը բիզնե՞ս է. Պարույր Հայրիկյան

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը այսօր՝ հուլիսի 4-ին հանդիպել է լրագրողների հետ և անդրադարձել Հայաստանի ռազմավարականյ դաշնակից Ռուսաստանի կողմից Ադրբեջանին  1 միլիարդ դոլլարի զենք վաճառելու փաստին:

Հայրիկյանի գնահատմամբ Ռուսաստանը զինում է Ադրբեջանին: ԱԻՄ առաջնորդը հայ ժողովրդին կոչ է արել զգոն լինել, քանի որ յուրաքանչյուր պահի կարող էթ պատերազմ սկսվել:

“Խոսենք պաշտոնական դիքորոշման մասին, ասում են դա բիզնես է, պոռնիկի աշխատանքը բիզնես է թ՞ե  բիզնես չի, բիզնես է չէ՞ այդ մարդու համար, ու կան բիզնեսի տեսակներ, որոնք համարվում են անբարո, անթույլատրելի, հանցագործ: Պատերազմող երկրներին կամ պատերազմով սպառնացող երկրի հետ, այդ ոլորտում բիզնես կատարելու ցանկությունը, մանավանդ դաշնակցի կողմից անառողջ մոտեցում է նաև անբարո”,-ասել է Պարույր Հայրիկյանը:

ԱԻՄ առաջնորդին զարմացնում է Ռուսաստանի այս քայլի վրա.”Եթե դու բանակցային գործընթացի սիրահար ես, ինչու՞ ես զենք վաճառում”:

Հայրիկյանի դիտարկմամբ Ռուսաստանը իր խոսքը վաղուց է ասել Հայաստանին.”Դուք մեր ստրուկն եք, մեր ստրուկն էլ պիտի մնաք”:

Պարույր Հայրիկյանը  հայտարարեց, որ մեզ  ծանր փորձություններ են սպասվում: Նա փաստեց, որ մենք աշխարհի  միակ ժողովուրդն ենք, ում բացահայտ սպառնում են պատերազմով, և աշխարհն այդ սպառնալիքը բնականոն է համարում: “Արդեն քսան տարի է`Ադրբեջանը   համաշխարհային հանրությանը   Հայաստանին  ներկայացնում է որպես օկուպանտ  պետություն, որը զավթել է  իր տարածքները: Արդարության հասնելու միակ ուղին, ըստ Ադրբեջանի, պատերազմ սկսելն է”,-տեղեկացրեց ԱԻՄ առաջնորդը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ