09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նախագահը երբեք չի ասել` դժգոհ է. Գալուստ Սահակյան

” ”Հանրապետական” կուսակցությունում լարվածություն չկա, լարվածությունը միայն կապված կլինի մեր կատարած աշխատանքի հետ, քաղաքական առումով ոչ մի լարվածություն չկա”,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Խոսելով այսօր կայանալիք ՀՀԿ-ի Գործադիր մարմնի նիստի մասին` Սահակյանն ասաց, որ չի կարծում, թե այնտեղ կոշտ քննարկումներ է լինելու, քննարկվելու է ԱԺ մեծամասնության պահվածքը: 

”Դա շատ բնական եմ համարում, նախագահը երբեք չի ասել, որ դժգոհ է, կան խնդիրներ, որոնք պետք է քննարկվեն: Ես կարծում եմ, որ քաղաքական մեծամասնության դրսևորումը հիմնականում ճիշտ է եղել և պահվածքի քննարկում ասելով` պետք չէ հասկանալ վատ պահվածքի քննարկում:

Մենք հնարավորություն ստեղծեցինք, որ Վերահսկիչ պալատը կարողանա ամբողջությամբ արտահայտվել և նաև կառավարությունը: Խմբակցության գնահատականը արտահայտվեց ԱԺ նախագահի կողմից, որը վերաբերում էր նրան, թե ինչպես անել ավելի կառուցողական մոտեցումներ մշակելու համար”,-շեշտեց պատգամավորը:
Հարցին, թե ՎՊ-ի հաշվետվությունից հետո պաշտոնանակություններ կլինեն, Սահակյանը պատասխանեց, որ խնդիրն արդեն դատաիրավական դաշտում է և պետք է սպասել որոշման:

Ինչ վերաբերում է մարզպետների փոփոխությանը, ապա նա նշեց, որ այդ հարցը չի քննարկվել և չի էլ կարծում, որ այսօր կքննարկվի:  Անդրադառնալով օֆշորային սկանդալին` Գալուստ Սահակյանն ասաց.

”Մեր հասարակության մեջ թյուր կարծիք է ստեծվել, թե օֆշորը մի հանցածին տեղ է, որտեղ աշխարհի առջև կարողանում են հանցագործ արարքներ տեղի ունենալ: Գործը գտնվում է դատախազությունում: Վարչապետը դիմել է դատախաղություն` պարզելու համար, թե ինչու է իր անունը կապվում դրա հետ: Ես հավատում եմ վարչապետին, նրան հավատում է նաև իր քաղաքական թիմը, որի վկայությունն է այսօրվա կառավարությունը”:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ