08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2013

Սյունիքի մարզպետի հարցը որոշված է

Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, հայտնի է Սյունիքի նոր մարզպետի անունը: Հիշեցնենք, շրջանառվում էին ՀՀ սպորտի եւ երիտասրադության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանի, Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանի, մարզպետի տեղակալ Արա Դոլունցի, պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանի անունները: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ նոր մարզպետը պիտի մաքուր կենսագրություն ունենա: Ենթադրվում է, որ մարզպետի […]

Սերժ Սարգսյանին սպասելիս

Այսօր երեկոյան` ժամը 20:00-ին կայանալու է այդքան սպասված Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը: Նիստը սպասված է, քանի որ շաբաթ օրը նախագահական նստավայրում կայացած խորհրդակցության ժամանակ ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ԱԺ մեծամասնության պահվածքի մասին կխոսի կուսակցությունում: ”Իհարկե, մենք կխոսենք նաեւ, բայց ոչ այստեղ, խորհրդարանում քաղաքական մեծամասնության պահվածքի մասին: Մենք դա կքննարկենք […]

Օբաման Մերկելին բացատրություններ կտա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման համաձայնել է բանակցություններ վարել Գերմանիայի հետ, գրում է “The Guardian”-ը: Պարբերականը հիշեցնում է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մանրամասն բացատրություններ էր պահանջել Օբամայից` ամերիկյան կողմից եվրոպացի գործընկերներին գաղտնալսելու վերաբերյալ:  Հանդիպմանը, որի մասին Օբաման եւ Մերկելը պայմանավորվել են հեռախոսով, կմասնակցեն ԱՄՆ-ի եւ Գերմանիայի հատուկ ծառայությունների աշխատակիցները: Բանակցությունները նախատեսված են հուլիսի 8-ին: Պարբերականը […]

Տեր-Պետրոսյանի մասոն լինելու մասին

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը համաձայն չէ շատ քաղաքագետների այն տեսակետի հետ, որ ընդդիմությունը պառակտված է կամ էլ ընդհանրապես Հայաստանում ընդդիմություն չկա: Այս մասին նա ասաց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ըստ Զուրաբյանի` այն, թե ինչ  է կատարվում խորհրդարանում, լրիվ այլ բան է ցույց տալիս: ՀԱԿ-ը, ԲՀԿ-ը, ՀՅԴ-ը ու ”Ժառանգությունը” միասնական են քվեարկում բոլոր նախագծերին: […]

800 հազար ԱՄՆ դոլարի երաշխիք է պահանջե՞լ ՀՖՖ-ն. բաց նամակ Յուրի Վարդանյանին

Նորաստեղծ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը, բաց նամակ ուղարկել ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանին: Հայտնի է, որ ՀՖՖ-ն թույլ չի տալիս «Ուրարտուին» մասնակցել Հայաստանի առաջին խմբի խաղարկությանը` պահանջելով մոտ 800 հազար ԱՄՆ դոլարի երաշխիք. Բաց նամակ՝ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանին «2012-թ հոկտեմբերից մոսկվայաբնակ Արթուր Ոսկանյանի կողմից ստեղծվել է «Ուրարտու» ֆուտբոլային […]

Իշխան Զաքարյանը հրաժարակա՞ն է տալիս. ՎՊ-ն արձագանքում է

Արդեն մի քանի ժամ է տարբեր լրատվամիջոցներ գրում են, որ իրենց տեղեկություններով, ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն արդեն հրաժարականի դիմում է ներկայացրել : Ըստ այդ տեղեկությունների` այսօր Իշխան Զաքարյանի հրաժարականի մասին երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի նիստում հայտարարելու է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: Henaran.am-ն այս առնչությամբ մեկնաբանություն խնդրեց Վերահսկիչ պալատից, որտեղից պաշտոնապես տեղեկացրին. ”Լուրերը չեն համապատասխանում իրականությանը, […]

Կլերիդիսը ստու՞մ էր.սկանդալ Կիպրոսում` սեփականատերերի վերագրանցումներ` առանց համաձայնության

Վարչապետ Տիգրան Սարգսյանի` օֆշորում ”գրանցված” կազմակերպության մասին վերջին մեկ ամիսների աղմուկը ոչ մի կերպ չի դադարում: Վերջին շրջանում Հայաստանի բոլոր ընդդիմադիր գործիչները, անգամ Կիպրոսի դատախազը հայտարարում էին, թե առանց մարդու ցանկության այդ երկրում ոչինչ գրանցել հնարավոր չի: Բայց պարզվում է, որ երեկ Կիպրոսի խորհրդարանում այս մասին քննարկումներ են եղել, իսկ հենց կիպրոսյան ընկերություններն էլ մեղադրում […]

ԲՈՀ-ի նախագահն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի “ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով” գործակալության պետ Արտուշ Ղուկասյանի նկատմամբ կիրառվել է “խիստ նկատողություն”  կարգապահական  երկրորդ տույժը՝ Քաղաքացիական ծառայության խորհրդի որոշման համաձայն: Ղեկավարվելով “Քաղաքացիական ծառայության մասին” ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի “գ”  կետով՝ նախարարի հրամանով Ա. Ղուկասյանն ազատվել է “ՀՀ բարձրագույն որակավորման […]

Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ սահմանված է քաղաքացիների ընդունելության հստակ ժամանակացույց

Երևանի քաղաքապետարանի  և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ սահմանված է քաղաքացիների ընդունելության հստակ ժամանակացույց, ինչը ևս մեկ հնարավորություն է լսելու մայրաքաղաքի բնակչությանը մտահոգող խնդիրներն ու առաջարկությունները և դրանց հնարավոր լուծումներ տալու: 2013 թվականի առաջին կիսամյակի ամփոփ տվյալներով՝  Երևանի քաղաքապետարանում կազմակերպված ընդունելություններին շուրջ 2000  քաղաքացի է մասնակցել, որոնցից 146-ը միայն հունիս ամսվա ընթացքում: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի