14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Օբաման Մերկելին բացատրություններ կտա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման համաձայնել է բանակցություններ վարել Գերմանիայի հետ, գրում է “The Guardian”-ը: Պարբերականը հիշեցնում է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մանրամասն բացատրություններ էր պահանջել Օբամայից` ամերիկյան կողմից եվրոպացի գործընկերներին գաղտնալսելու վերաբերյալ: 

Հանդիպմանը, որի մասին Օբաման եւ Մերկելը պայմանավորվել են հեռախոսով, կմասնակցեն ԱՄՆ-ի եւ Գերմանիայի հատուկ ծառայությունների աշխատակիցները: Բանակցությունները նախատեսված են հուլիսի 8-ին:

Պարբերականը կարծում է, որ այդ կերպ ամերիկյան նախագահը փորձում է հանգստացնել գերմանական կառավարությանը: “Նախագահը հավաստիացրել է կանցլերին, որ ԱՄՆ-ը լուրջ է ընդունում իր եվրոպացի գործընկերների  անհանգստությունը”,-ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:  

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ