19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Տեր-Պետրոսյանի մասոն լինելու մասին

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը համաձայն չէ շատ քաղաքագետների այն տեսակետի հետ, որ ընդդիմությունը պառակտված է կամ էլ ընդհանրապես Հայաստանում ընդդիմություն չկա:

Այս մասին նա ասաց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ըստ Զուրաբյանի` այն, թե ինչ  է կատարվում խորհրդարանում, լրիվ այլ բան է ցույց տալիս: ՀԱԿ-ը, ԲՀԿ-ը, ՀՅԴ-ը ու ”Ժառանգությունը” միասնական են քվեարկում բոլոր նախագծերին: ”Առաջին անգամ իրար աջակցելով` քվեարկում ենք իշխանության դեմ”,-նշեց նա: 

Լրագրողները Զուրաբյանից նաև հետաքրքրվեցին, թե ինչ կարծիք ունի հասարակական-քաղաքական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանի` առաջին նախագահ Լևոն տեր-Պետրոսյանին մասոն լինելու մասին արվող մեղադրանքների մասին: ”Ես նրան խորհուրդ կտայի հաճախակի աղոթել”,-արձագանքեց Զուրաբյանը:

Իսկ ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանի այն հայտարարությանը, թե կոռոպցիան, օֆշորային սկանդալային պատմությունները ի հայտ են եկել դեռ առաջին նախագահի ժամանակ, նա պատասխանեց.

”Դե լավ էլի, լուրջ մարդիկ ենք, ամեն մի հիմարությունը չպիտի քննարկենք”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ