19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Թուրքական դատարանը վճռեց չվերակառուցել Թաքսիմ հրապարակը եւ Գեզի զբոսայգին

Նախօրեին թուրքական դատարանը որոշում է կայացրել արգելել ստամբուլյան Թաքսիմ հրապարակի եւ նրան հարակից տարածքում գտնվող Գեզի զբոսայգու վերակառուցումը, տեղեկացնում է “Reuters”-ը: Այս կերպ վերջ դրվեց նաեւ մայիսից մինչեւ հունիսի կեսերը շարունակվող հակակառավարական ցույցերի անցկացման պատճառին: 

Թուրքական ընդդիմությունը դատարանի վճիռն ընդունել է որպես իր հաղթանակը, քանի որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շատ անգամներ է խոստացել իրականացնել զբոսայգու վերակառուցման վերաբերյալ իր ծրագիրը: Չնայած նա միշտ էլ նշել է, որ ամեն դեպքում կսպասի դատարանի որոշմանն այդ հարցի վերաբերյալ:

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Ստամբուլի իշխանությունները մտադիր են քվեարկություն անցկացնել այգու հետագա ճակատագրի վերաբերյալ: Զբոսայգու վերակառուցման դեմ կազմակերպված ցույցերի ընթացքում, որոնք այնուհետեւ վերածվեցին հակակառավարական ցույցերի, 4 մարդ զոհվեց, 4500-ը վիրավորվեցին: Ցուցարարները պահանջում էին նաեւ Էրդողանի հրաժարականը, որին մեղադրում էին բռնապետության եւ ժողովրդի մեծ մասի շահերն արհամարհելու մեջ: 

էրդողանին հաջողվեց հաղթահարել իրավիճակը միայն ոստիկանության լարված աշխատանքի շնորհիվ: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ