09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լրտեսական հարսանիք. Աննա Չեփմանն ամուսնության առաջարկ է արել 2013-ի գլխավոր լրտես Սնոուդենին

Հատուկ ծառայությունների նախկին աշխատակցուհի Աննա Չեփմանին, ում 2010-ին արտաքսեցին ԱՄՆ-ի տարածքից` Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու համար, կարծես թե դեռեւս գրավում են լրտեսական խաղերը: Կրակագույն մազերով “ճակատագրական կին” Աննան հրապարակային ամուսնություն առաջարկ է արել 2013-ի ամենաղմկոտ լրտեսական սկանդալի գլխովոր հերոս Էդվարդ Սնոուդենին:

31-ամյա Աննան կարճ եւ շատ հստակ հրապարակել է իր ցանկությունը` իր թվիթերյան բլոգում գրելով. “Սնոուդեն, կամուսնանա՞ս ինձ հետ”: Սակայն նա որոշել է դրանով չսահմանփակվել եւ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության էջում գրել է. “Դուք հոգ կտանե՞ք մեր երեխաների անվտանգության մասին”: Հարկ է նշել, որ Աննայի համարձակ քայլը որ ոքի չի զարմացրել` հաշվի առնելով նրա մասնագիտությունը:

Աննա Չեփմանին եւ եւս 9 ռուս գործակալների ԱՄՆ-ում ձերբակալեցին 2010-ին` օտար երկրում` չգրանցված գործակալներ լինելով հանցավոր գործունեություն ծավալելու մեղադրանքով: 10 գործակալներին փոխանակեցին 4 ամերիկացի բանտարկյալների հետ, որոնք պատիժ էին կրում Ռուսաստանի բանտերում:

Էդվարդ Սնոուդենը, ով հունիսի 23-ին Հոնկոնգից Մոսկվա էր մեկնել որպես սովորական ուղեւոր, ամառվա սկզբին դատարանի գաղտնի օրդեր էր հրապարակել, որի միջոցով ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները խոշորագույն բջջայինն “Verizon” օպերատորի բոլոր զանգերի մուտք էին ստացել, ինչպես նաեւ հրապարակել էր ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության “PRISM” ծայրահեղ գաղտնի ծրագրի տվյալները, որոնք թույլ են տալիս հետեւել բոլոր խոշորագույն կայքէջերի էլեկտրոնային հաղորդակցություններին: ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարել են, որ ինֆորմացիայի արտահոսքը չափազանց մեծ վնաս է հասցրել երկրի ազգային անվտանգությանը: Ներկա պահին նա գտնվում է Մոսկվայի Շերեմետյեւո օդանավակաայանի տրանզիտային գոտում:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ