07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2013

Արթուր Աբրահամը ռինգ է վերադառնում

Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, հայազգի Արթուր Աբրահամը (36-4, 21) ռինգ է վերադառնալու օգոստոսի 24-ին, մենամարտը նախանշված է Գերմանիայում: Արթուր Աբրահամը մենամարտելու է 30-ամյա Վիլբեֆորս Շիհեփոյի (20-6, 15) հետ: Վերջինը աֆրիկյան Նամիբիա պետությունից է, Շիհեփոյին կոչում են նաեւ Սեւ Մամբա:“Բեռլինում ամենօրյա ծանր մարզումների մեջ եմ: Մարզիչս էլ […]

Նորածին արքայազնին Ջորջ են անվանել

Մեծ Բրիտանիայի նորածին թագաժառանգ արքայազնին անվանակոչել են Ջորջ Ալեքսանդր Լուի: Այս մասին հայտարարել է Քենսինգթոնյան պալատը: Ջորջ անունն առաջատար էր բուքմեյքերական գրասենյակների դրույքներում: Քեյթի եւ Ուիլյամի որդուն կանվանեն Ձերդ Արքայական Գերազանցություն Քեմբրիջյան արքայազն Ջորջ: Նախօրեին փոքրիկին այցելել է նրա մեծ տատիկը` Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը:

Պուտինը Ադրբեջանի ճանապարհի՞ն. Ազգ

Ըստ “Ազգ”-ի, երեկ օրվա վերջին ՌԴ նախագահ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը APA գործակալությանը տեղեկացրել է, որ “նախապատրաստվում է Պուտինի այցը Ադրբեջան”: Պեսկովի ասելով, “այցի ճշգրիտ ժամկետի մասին կհայտարարվի մոտ ժամանակներս”: Haqqin.az-ը, առանց աղբյուր նշելու, սույն տեղեկատվությանը հավելել է, թե “հայտնի է, որ օգոստոսի 12-ին Պուտինը նավով կայցելի Իրան” եւ ավելացրել, որ “ամենայն հավանականությամբ, մինչ այդ […]

Դատապարտյալը մեխ է կուլ տվել. Հայկական ժամանակ

“Վանաձոր” ՔԿՀ-ում մի քանի օր է հացադուլ է հայտարարել 34-ամյա Արեն Աղաջանյանը։ “Հայկական ժամանակ”-ի տեղեկություննրի՝ վերջինս հացադուլ է հայտարարել եւ մեխ է կուլ տվել՝ պահանջելով իրեն  տեղափոխել այլ քրեակատարողական հիմնարկ։ “Վանաձոր” ՔԿՀ-ից ասել են, որ Արեն Աղաջանյանին անպայման կտեղափոխեն, սակայն չեն տեղափոխել, եւ վերջինս ի նշան բողոքի՝ հացադուլ է հայտարարել եւ չի դադարեցնելու հացադուլը՝ մինչեւ […]

Դուբայի փոխարեն Մոնակո. Ժամանակ

Մինչ ամառվա շոգին Երեւանն ալեկոծվում է տրանսպորտի թանկացման դեմ քաղաքացիական պայքարի ֆոնին, “Ժամանակ”-ի տեղեկություններով ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գծատեր Սամվել Ալեքսանյանն ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պատրաստվում են առաջիկա օրերին ընտանիքներով մեկնել Մոնակո հանգստանալու: Նախկինում, ինչպես հայտնի է, նրանք գերադասում էին Դուբայը: Թերթի  տեղեկություններով` ավելի ուշ հնարավոր է նրանց միանա Սամվել Կարապետյանը` Կալուգայի Սամոն, ով թե՛ […]

Սահմանում ծառայողները գրքեր խնդրեցին Շարմազանովից /վիդեո/

Ազգային ժողովի փոխնախագահ  Էդուարդ Շարմազանովը  հուլիսի 24-ին այցելեց Նոյեմբերյանում տեղակայված N զորամաս, հանդիպեց  զինվորների եւ սպայական անձնակազմի հետ: Է.Շարմազանովը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանը եւ այլոք ճաշեցին  զինվորների հետ: Այնուհետեւ  մարտական դիրքերում Շարմազանովը ծանոթացավ զինծառայողների կենցաղային պայմաններին, ինչպես նաեւ քննարկվեցին նրանց  ընտանիքներին առնչվող սոցիալական հարցեր: Զորամասի ճաշարանում ճաշելուց հետո զինծառայողներից մեկը ԱԺ […]

Որտեղ է հանգստացել Արոնյանը և ում հետ /վիդեո/

Հայ շախմատիստ, միջազգային գրոսմայստեր Լևոն Արոնյանը հիմա Հայաստանում է, սակայն նա արդեն հասցրել է վայելել ամառային հանգիստը Եվրոպայում: Henaran.am-ի հետ զրույցում Արոնյանը պատմեց, թե որտեղ է հանգստացել,  ինչով էր զբաղված, ում հետ էր հանգստանում: Դիտեք տեսանյութը:

“Բեռնատար գազելը երբեք “Mersedes”-ի միկրոավտոբուս չի դառնալու”.Ստյոպա Սաֆարյանը չի հավատում /վիդեո/

Երևանի ավագանու “Բարև Երևան”  խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ հասարակական շարժումը միշտ էլ արդյունքներ է գրանցում: Նա չի հասկանում այն քաղաքացու հոգեբանությունը, որը չնայած դժվարությամբ է գումար վաստակում, բայց պատրաստ է հասարակական տրանսպորտին վճարել 150 դրամ.”Մի  քիչ ինձ անհանգստացնում է իհարկե, որ մարդիկ վախենալով կամ կաշկանդվելով պետք է անեն այն ինչը բխում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի