07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2013

“Կապիկություն էիք անում, դէ հիմա կտեսնեք էտ կապիկությունը”. ազատամարտիկը հոգեբուժարանում է /վիդեո/

Ազատամարտիկ Սամվել Միքայելյանի կինը Գյուլիզար Հովակիմյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ վիրավորվելու հետևանքով բազմաթիվ առողջական խնդիրներ ունեցող ամուսինը արդեն մի քանի տարի պայքարում է անարդարության դեմ սեփական երկրում: Ազատամարտիկը արդեն երկար տարիներ գտնվում է բնակարան ստանալու հերթի մեջ, սակայն ոչ մի կերպ այդ հերթը չի հասնում: Հուսահատված ազատամարտիկը գնացել է անգամ ծայրահեղ քայլի  2010 թվականին […]

Տեղի է ունեցել Երեւանի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը

Հուլիսի 23-ին տեղի ունեցած Երեւանի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին 16 անդամներից ներկա են գտնվել 12-ը: Խորհրդատվական ձայնի իրավունքով նիստին մասնակցել են նաեւ Երեւան քաղաքի ավագանու անդամներ Դավիթ Սանասարյանն ու Գագիկ Բաղդասարյանը: Օրակարգում ներառված է եղել չորս հարց. օրակարգի նախագծի հաստատում, Երեւան քաղաքի ավագանու կանոնակարգի քննարկում, այլ հարցերի քննարկում, ինչպես նաեւ  որոշվել է հաջորդ […]

Դեռ չի հասցրել դուրս գալ ԲՀԿ-ից … /վիդեո/

”Ավելի ճիշտ ես չեմ հասցրել դուրս գամ”,-Henaran.am-ի հարցին, թե ինքը դեռևս ԲՀԿ անդամ է, այսպես պատասխանեց ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:  Այսինքն` դո՞ւրս է գալու կուսակցությունից, Բոստանջյանն արձագանքեց. ”Պարզապես ժամանակս չի հերիքում, որ այս վերաբերյալ մտածեմ: Ես կուսակցական գործունեությամբ չեմ զբաղվում”: Նա նաև ժպտալով ասաց, որ միգուցե ժամանակը երբեք էլ չբավականացնի այս մասին մտածելու […]

“Հայաստանի դիրքորոշումն արժանի է ամենայն հարգանքի եւ գնահատականի”. Մհդ. Իսսամ Նայալ

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Մհդ. Իսսամ Նայալին: Ողջունելով հյուրին` նախարարն ընդգծել է, որ Սիրիայի եւ Հայաստանի ժողովուրդներին կապում են բազմադարյա քաղաքակրթական ընդհանրությունները: Ըստ Արմեն Աշոտյանի` Սիրիան մեր երկրի կարեւորագույն գործընկերներից է` կրթական համագործակցության առումով, մասնավորապես, արաբերեն լեզվի եւ մշակույթի ուսումնասիրության բնագավառում: Այդ […]

Թոփ-10 հիանալի տեսարաններով ռեստորանները /ֆոտո/

Շատ քիչ ռեստորաններ իրականում կարող են բացի հիանալի ճաշացանկից իրենց այցելուներին նաեւ հիանալի տեսարաններ առաջարկել: Սակայն կան աշխարհում անկյուններ, որտեղ բարձրակարգ եւ յուրօրինակ սնունդը հնարավոր է համատեղել առավել “բարձրակարգ” տեսարաններով:

Զինծառայողի ուղերձը Հայաստանի նախագահին /վիդեո/

Տավուշի սահմանամերձ դիրքեր այցելած Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին զինծառայող Մկրտիչ Ազիզբեկյանը խնդրեց Հայաստանի նախագահ, զինված ուժերի գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանին փոխանցել, որ Հայաստանի սահմանները ամուր պաշտպանվում են եւ անհանգստանալու հիմք չկա: Զինվորի խոսքով, Ադրբեջանի հայտարարությունները պատերասմ վերսկսելու մասին առնավազն ծիծաղ են առաջացնում: Զինծառայողի ուղերձը ՝ Սերժ Սարգսյանին տեսանյութում:

Քաղաքապետը հանդիպել է Ֆրանսիայի դեսպանի հետ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանի ու Հարավային Կովկասի հարցերով Ֆրանսիայի տնտեսական ծառայության ղեկավարի հետ: Երեւանի եւ ֆրանսիական քաղաքների միջեւ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման ու մայրաքաղաքի ջրամատակարարման ոլորտում իրականացվող ծրագրերին առնչվող հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյի ու […]

”Կարմիր բերետավորները”` մամուլի ակումբում /վիդեո/

Այսօր ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը միայնակ չէր եկել ասուլիսին: Նրան ուղեկցում էին ”կարմիր բերետավորները”: Պարզաբանելով` Հայրիկյանն ասաց, որ պետության նախաձեռնությամբ են իրավապահների տրամադրել՝ իր անվտանգությունն ապահովելու համար: ”Բոլորն էլ գիտեն, որ իմ դեմ կատարված մահափորձի հիմնական պատվիրատուն բացահայտված չէ”: Դիտեք` տեսանյութը: Հիշեցնենք, որ հունվարի 31-ի կեսգիշերին նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ էր կատարվել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի