07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2013

ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացրել

Հուլիսի 24-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի  դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ եւ Իրժի Աբերլեն /Չեխիա/: Շփման գծի հակառակ կողմից դիտարկման խմբի մեջ […]

Վանաձորցիները հպարտանում են երևանցիներով

”Ընդդեմ Վանաձորում տրանսպորտի թանկացման” քաղաքացիական նախաձեռնությունն իր աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում Երևանի ներքաղաքային տրանսպորտի գնի թանկացման խնդրով մտահոգ և պայքարի ելած ըմբոստ քաղաքացիներին: Հպարտանում ենք՝ տեսնելով ձեր համախմբվածությունը, աննահանջ պայքարն ու նիրվածությունն արդար գործին: Միաժամանակ խստորեն դատապարտում ենք ոստիկանության անօրինական գործողությունները քաղաքացիների նկարմամբ բռնությունների տեսքով և կոչ ենք անում բոլոր պատկան մարմիններին հարգել Սահմանադրությամբ […]

Զանգվածային թունավորում` անվճար դեղահաբերից /ֆոտո/

Հնդկաստանում ավելի քան 900 երեխա է դիմել բժշկական օգնության` անեմիայի դեմ պայքարի պետական ծրագրի շրջանակներում դեղահաբեր ընդունելուց հետո, գրում է “pravda.ru”-ն: Երեխաները բողոքել են ստամոքսի ցավից եւ սրտխառնոցից: Բժիշկների խոսքով` այդ ախտանիշերը դեղահաբերն ընդունելու դեպքում հազվադեպ գրանցվող կողմնակի ազդեցության նշաններ են: Դպրոցականներին բժշկական օգնություն է տրամադրվել, հոսպիտալացման կարիք չի եղել: Ընդհանուր առմամբ` դեղահաբեր ընդունել են […]

Ի՞նչ արվեստի մասին կարող է խոսք գնալ. դադարեցնում է գործունեությունը

Հայաստանի ժամանակակից արվեստների միության նախագահ՝ Մանուկ Նիգոյանը և Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին, որ Հայաստանի ժամանակակից արվեստների միությունը դադարեցնում է իր աշխատանքը: Սա կապված է հասարակական տրանսպորտի թանկացման հետ: ‘’ Ի՞նչ արվեստի մասին կարող է խոսք գնալ, եթե իշխանություններն անօրինական որոշումներ են կայացնում”,-ասաց Նիգոյանը, ով վստահ է, […]

Ընդունելություն՝ ԼՂՀ ԱԳՆ ստեղծման 20-ամյակի կապակցությամբ

Հուլիսի 23-ին Ստեփանակերտի “Եվրոպա” հյուրանոցային համալիրում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ստեղծման 20-ամյակի կապակցությամբ: Միջոցառմանը մասնակցել են ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պատգամավորներ եւ կառավարության անդամներ, նախկին ԱԳ նախարարներ, հանրապետության հասարակայնության ներկայացուցիչներ: Մասնակիցներին ողջույնի խոսքով դիմել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը: Հանդիսավոր ընդունելության ժամանակ տեղի է […]

Մահացել է Սամվել և Արմինե Գրիգորյանների մայրը

Մահացել է երգիչներ Արմինե և Սամվել Գրիգորյանի մայրը: Այս մասին տեղեկանում ենք Սամվել Գրիգորյանի Ֆեյսբուքյան էջում արված ցավակցություններից: Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը` ժամը 18:00-ին, Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցում:

Գառնուկներ, թե արջ, ո՞րը կընտրեք /վիդեո/

”Որևէ ողջախոհ չի կարող կողմ չլինել Եվրոպական արժեքներին և ավելի սերտ հարաբերություններին: Մենք այլընտրանք չունենք: Եթե ձեզ բերեն գառնուկներ, ընտանի այլ կենդանիներ կամ կատաղած արջ, ո՞րը կընտրեք”,-այսօր ասուլիսում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը` խոսելով ԵՄ-ի հետ ասացացման համաձայնագրի ստորագրման մասին: Շարունակությունը`տեսանյութում:

Եվս 1 անգամ կոչ ենք անում Երևանի քաղաքապետարանին պատասխանել

Հարգելի գործընկերներ, Օրեր առաջ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը լրագրողի հետ զրույցում “Աբսուրդ” էր որակել այն հաշվարկները, որոնք հիմնավորում են հասարակական տրանսպորտի ուղեվարձի ինքնարժեքի 100 դրամից ցածր լինելը՝ ոչնչով չհիմնավորելով իր կողմից տրված աբսուրդ գնահատականը, այն դեպքում, երբ մինչ օրս Երեւանի քաղաքապետարանի կողմից չեն տրվել դեռեւս ս.թ. հուլիս 20-ին […]

“Դեղամիջոցի գինը հիվանդությանը հավասար սպանող է”

Հեպատիտ C-ի բուժման մեկ տարվա կուրսը Հայաստանում կազմում է 16 000 դոլար: Իսկ թե որքան մարդ է Հայաստանում տառապում այս հիվանդությամբ, պարզ չէ, առողջապահության նախարարությունը վիճակագրական տվյալներ չունի: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց “Դրական մարդկանց հայկական ցանց” ՀԿ-ի նախագահ Անահիտ Հարությունյանը: Հուլիսի 28-ը Հեպատիտ C-ի համաշխարհային օրն է, ինչի կապակցությամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված