10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Ընդունելություն՝ ԼՂՀ ԱԳՆ ստեղծման 20-ամյակի կապակցությամբ

Հուլիսի 23-ին Ստեփանակերտի “Եվրոպա” հյուրանոցային համալիրում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ստեղծման 20-ամյակի կապակցությամբ:

Միջոցառմանը մասնակցել են ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պատգամավորներ եւ կառավարության անդամներ, նախկին ԱԳ նախարարներ, հանրապետության հասարակայնության ներկայացուցիչներ:

Մասնակիցներին ողջույնի խոսքով դիմել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը:

Հանդիսավոր ընդունելության ժամանակ տեղի է ունեցել հոբելյանական հուշամեդալների շնորհման արարողություն՝ Արցախի մի խումբ դիվանագետների եւ ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության կայացման եւ գործունեության մեջ իրենց ավանդն ունեցող անձանց:   

 

 

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ