17 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Տեղի է ունեցել Երեւանի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը

Հուլիսի 23-ին տեղի ունեցած Երեւանի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին 16 անդամներից ներկա են գտնվել 12-ը: Խորհրդատվական ձայնի իրավունքով նիստին մասնակցել են նաեւ Երեւան քաղաքի ավագանու անդամներ Դավիթ Սանասարյանն ու Գագիկ Բաղդասարյանը: Օրակարգում ներառված է եղել չորս հարց. օրակարգի նախագծի հաստատում, Երեւան քաղաքի ավագանու կանոնակարգի քննարկում, այլ հարցերի քննարկում, ինչպես նաեւ  որոշվել է հաջորդ նիստի անցկացման օրը:  Օրակարգի հաստատումից հետո ելույթով հանդես է եկել հանձնաժողովի անդամ Ստեփան Սաֆարյանը`առաջարկելով օրակարգի հարցերի մեջ ներառել “Բարեւ Երեւան” խմբակցության կողմից կազմված ուղերձը՝ կապված մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման հետ: Հանձնաժողովի անդամի բարձրացրած հարցի վերաբերյալ հնչել են հանձնաժողովի այլ անդամների կարծիքները: Առաջարկության քննարկումը չի ընդգրկվել օրակարգում`ներկայացված փաստաթղթում իրավական հիմքերի բացակայության պատճառով:

Նիստի ընթացքում քննարկվել են նաեւ Երեւան քաղաքի ավագանու կանոնակարգում փոփոխություններ մտցնելու`հանձնաժողովի անդամներ Գրիգոր Մինասյանի եւ Արթուր Գասպարյանի առաջարկություններն ու դիրքորոշումները, որոնց առնչությամբ հնչել են կարծիքներ: Երեւան քաղաքի ավագանու կանոնակարգում փոփոխություններ մտցնելու մասին քննարկումները կշարունակվեն հանձնաժողովի հաջորդ նիստին: Երեւանի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 23-ին:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ