14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

“Կապիկություն էիք անում, դէ հիմա կտեսնեք էտ կապիկությունը”. ազատամարտիկը հոգեբուժարանում է /վիդեո/

Ազատամարտիկ Սամվել Միքայելյանի կինը Գյուլիզար Հովակիմյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ վիրավորվելու հետևանքով բազմաթիվ առողջական խնդիրներ ունեցող ամուսինը արդեն մի քանի տարի պայքարում է անարդարության դեմ սեփական երկրում: Ազատամարտիկը արդեն երկար տարիներ գտնվում է բնակարան ստանալու հերթի մեջ, սակայն ոչ մի կերպ այդ հերթը չի հասնում:

Հուսահատված ազատամարտիկը գնացել է անգամ ծայրահեղ քայլի  2010 թվականին հացադուլ հայտարարելով Ֆրանսիական դեսպանատան դիմաց.”Պաշտպանության նախարարությունից եկան խնդրեցին, որ հեռանանք այդտեղից, քանի որ իրենք այդ հարցը կլուծեն, բայց հասա սոցապ վարչություն թե չէ` ասեց.

“Կապիկություն էիք անում, դե հիմա կտեսնեք էտ կապիկությունը”,-պատմեց Գյուլիզար Հովակիմյանը: Ըստ ազատամարտիկի կնոջ, այդ օրից սկսած ,ՊՆ սոցիալական ապահովության վարչության աշխատակիցները իրենց հետ լարված հարաբերությունները պահպանել են:

Գյուլիզար Հովակիմյանը սակայն ստիպված է լինում կրկին թակել նրանց դուռը. ”Էտ տեղեկանքի համար, որ պետքա գազի ու լույսի համար ներկայացնենք պահանջումա ինձանից վիրավորվածության տեղեկանքներ, ասումա էս չի լինի՝ էն չի լինի ”,-ասաց Գյուլիզար Հովակիմյանը:

Գյուլիզար Հովակիմյանի ներկայացրած փաստաթղթերը այդպես էլ չեն գոհացնում ՊՆ սոցապ բաժնի աշխատակցին : Կինը իր իսկ բառերով հանգիստ դուրս է գալիս սենյակից և հանկարծ հետևից լսում է իր հասցեին հայհոյանքներ:

Թե ինչ պատահեց դրանից հետո և ինչպես Սոցապ վարչության իրավաբան Արմեն Աղաբաբյանը պատճառ դարձավ ազատամարտիկ Սամվել Միքայելյանի հոգեբուժարանում հայտնվելուն պատմության մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ