17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Պուտինը Ադրբեջանի ճանապարհի՞ն. Ազգ

Ըստ “Ազգ”-ի, երեկ օրվա վերջին ՌԴ նախագահ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը APA գործակալությանը տեղեկացրել է, որ “նախապատրաստվում է Պուտինի այցը Ադրբեջան”: Պեսկովի ասելով, “այցի ճշգրիտ ժամկետի մասին կհայտարարվի մոտ ժամանակներս”:

Haqqin.az-ը, առանց աղբյուր նշելու, սույն տեղեկատվությանը հավելել է, թե “հայտնի է, որ օգոստոսի 12-ին Պուտինը նավով կայցելի Իրան” եւ ավելացրել, որ “ամենայն հավանականությամբ, մինչ այդ նա կարճատեւ կանգառ կունենա Ադրբեջանում”:

Ավելի վաղ ադրբեջանական «”Զերկալո”-ն գրել էր, թե ՌԴ նախագահի Ադրբեջան այց կատարելու մտադրության մասին “տեղեկատվական արտահոսքը կազմակերպված է եւ որոշակի քարոզչական նպատակներ է հետապնդում”: Թերթն իր եզրահանգումը հիմնավորել էր նրանով, որ ոչ ռուսաստանյան, ոչ ադրբեջանական “պաշտոնական շրջանակները որեւէ կերպ չեն մեկնաբանում մամուլի տեղեկություններ”»:

Ռուսաստանցի քաղաքագետ, եվրասիականության ջատագով Ալեքսանդր Դուգինի կարծիքով, Պուտինը “Բաքվում Ալիեւի հետ կխոսի բարեկամաբար, կարելի է ասել` եղբայրաբար”, բայց ավելացրել, որ “դրա համար հարկ կլինի արտաքսել բազմաթիվ իսրայելցիների, որպեսզի չխանգարեն բարեկամական մթնոլորտին”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ