10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Դատապարտյալը մեխ է կուլ տվել. Հայկական ժամանակ

“Վանաձոր” ՔԿՀ-ում մի քանի օր է հացադուլ է հայտարարել 34-ամյա Արեն Աղաջանյանը։ “Հայկական ժամանակ”-ի տեղեկություննրի՝ վերջինս հացադուլ է հայտարարել եւ մեխ է կուլ տվել՝ պահանջելով իրեն  տեղափոխել այլ քրեակատարողական հիմնարկ։

“Վանաձոր” ՔԿՀ-ից ասել են, որ Արեն Աղաջանյանին անպայման կտեղափոխեն, սակայն չեն տեղափոխել, եւ վերջինս ի նշան բողոքի՝ հացադուլ է հայտարարել եւ չի դադարեցնելու հացադուլը՝ մինչեւ իրեն չտեղափոխեն այլ ՔԿՀ։ Նշենք, որ ըստ այդ տեղեկությունների, Արեն Աղաջանյանին դատապարտել են 7-8 տարվա ազատազրկման, իսկ վերջինիս հարազատները գտնվում են Ուկրաինայում, միայն եղբայրն է Երեւանում բնակվում։

Երեկ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից ի պատասխան թերթի հարցին, սակայն, հայտնեցին, որ նման բան չկա, Արեն Աղաջանյանը ոչ մի հացադուլ էլ չի հայտարարել:

Շարունակությունը թերթի համարում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ