05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Արթուր Աբրահամը ռինգ է վերադառնում

Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, հայազգի Արթուր Աբրահամը (36-4, 21) ռինգ է վերադառնալու օգոստոսի 24-ին, մենամարտը նախանշված է Գերմանիայում: Արթուր Աբրահամը մենամարտելու է 30-ամյա Վիլբեֆորս Շիհեփոյի (20-6, 15) հետ: Վերջինը աֆրիկյան Նամիբիա պետությունից է, Շիհեփոյին կոչում են նաեւ Սեւ Մամբա:
“Բեռլինում ամենօրյա ծանր մարզումների մեջ եմ: Մարզիչս էլ ավելի է խստացրել պարապմունքները: Նպատակս հաղթելն է:Ինչպես ամեն մենամարտի ժամանակ, առաջիկա մենամարտում էլ ամեն ինչ կանեմ հաղթանակի հասնելու համար”,- նշել է Արթուր Աբրահամը:
Տեղեկացնեմ, որ հայազգի բռնցքամարտիկը վերջերս մինչև 2015 թվականը երկարաձգել է պայմանագրի ժամկետը “Sauerland Event” գերմանական պրոմոութերական ընկերության հետ:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ