06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2013

“Բարեւ Երեւանը” հանդիպել է Տարոն Մարգարյանի հետ

Այսօր ավագանու “Բարեւ Երեւան” խմբակցությունը հանդիպել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, որի ընթացքում լսել է նրա հաղորդումը, թե հասարակական տրանսպորտի թանկացման վերաբերյալ ինչ է հայտարարելու երեւանցիներին: Քաղաքապետն ասել է, որ, թեեւ սակագինը բարձրացվել է, սոցիալական խմբերի համար արտոնություններ են մշակվելու: Հանդիպման մասնակիցներն առարկել են այդ առումով, քանի որ Երեւանի բնակչության 80 %-ն այդ խմբերում […]

Երեւանի քաղաքապետն ուշիմ է /վիդեո/

“Տարոն Մարգարյանն այնքան հմուտ եւ ուշիմ քաղաքապետ է, որ ընտրություններից հետո տրանսպորտի երթեւեկության գինը չէր բարձրացնի, եթե անհրաժեշտություն չլիներ”,լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նրա խոսքով, բացի գազի թանկացումից, քսայուղերի, մեքենայի պահեստամասերի խնդիր կա: Սահակյանը կարծում է, որ սակագինը պիտի մնա նույնը, այսիքն 150 դրամ, բայց կառավարությունը պետք է մտածի […]

Ջորջ Բուշը սափրել է գլուխը հանուն երեխայի

ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը սափրել է գլուխը` ի պաշտպանություն իր թիկնապահներից մեկի: Բանն այն է, որ գաղտնի ծառայության աշխատակցի որդին` 2 տարեկան Պատրիկը, քաղցկեղ ունի եւ քիմիաթերապիայի կուրս է անցնում, ինչի հետեւանքով երեխան ամբողջովին ճաղատացել է:  Բուշի օրինակին են հետեւել նաեւ նրա թիկնազորի բոլոր աշխատակիցները: Սա միակ աջակցությունը չէ, որ ցուցաբերվել է փոքրիկ […]

Որպեսզի կարողանանք լրացուցիչ հարկային եկամուտներ ապահովել

Կառավարությունը հաստատել է հարկային և մաքսային օրենսդրության վերանայման ռազմավարական սկզբունքների ուղեցույցը և այդ սկզբունքներից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը: Վարչապետին հատկապես հետաքրքրել են շքեղության հարկին վերաբերող դրույթները: ”Հիմա այս հարցը բարձրացնում են մեր քաղաքացիները, և այն տրամադրությունները, որ տիրում են այսօր Հայաստանում, Երևանում, համահունչ են այն բանին, որ այս հարկատեսակը  կարող է լրացուցիչ մուտքեր ապահովել բյուջեում, […]

Ջուլիան Ասանժը քաղաքական կուսակցություն է հիմնում

“WikiLeaks” կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժն Ավստրալիայում քաղաքական կուսակցություն է ստեղծում եւ պատրաստվում է մասնակցել երկրի խորհրդարանի վերին պալատի առաջիկա ընտրություններին: Այդ մասին նա հայտարարել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատնից արված տեսագրությունում: Հիշեցնենք, որ նա այնտեղ է բնակվում նախորդ տարվա հունիսից, գրում է “utro.ru”-ն: Կուսակցությունը կկոչվի հենց “WikiLeaks”: Այն 7 թեկնածու կներկայացնի Ավստրալիայի ֆեդերալ սենատում: Կուսակցական ցանկը […]

Ինչու Աշոտյանն այլևս քաղաքական գրառումներ չի անում Ֆեյսբուքում /վիդեո/

ԿԳն, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այն մեկնաբանություններին, որ ինքն այլևս ակտիվ չէ Ֆեյսբուք սոցիալական ցանցում, այնտեղ քաղաքական թեմաներով գրառումներ չի անում: Դիտեք` տեսանյութը:

Հանձնարարվեց զարգացման ծրագրեր ներկայացնել

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն  այցելեց Նարկոլոգիական կենտրոն, շրջեց բոլոր բաժանմունքներում, ծանոթացավ ընթացիկ աշխատանքներին, իրականացվող ծրագրերին եւ պայմաններին։  Կենտրոնում ամեն տարի հիվանդանոցային բուժում է ստանում ավելի քան 1300 հիվանդ։ 2004 թվականից սկսած այստեղ որոշակի շինարարական աշխատանքներ են կատարվել.հիմնական մասնաշենքի համար նոր տանիք է կառուցվել, հիմնանորոգվել են անհետաձգելի նարկոլոգիայի եւ Ռեաբիլիտացիոն բաժանմունքները, նորացվել է կոյուղու համակարգը, […]

Ասոցացման պայմանագիրը չի խանգարի Ռուսաստանի հետ հարաբերություններին

 “Որեւիցե մեկը կարող է ասել, թե ինչու Հայաստանը պետք է խփի իրեն ձեռք մեկնած բարեկամին”,-լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Եվրամիության հետ կնքվելիք ասոցացման պայմանագրին ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը:  ԵՄ բարձրաստիճան ղեկավարության, եւ ՌԴ բարձրաստիճան ղեկավարության կողմից որեւէ մեկը չի լսել, որ կամ-կամի առաջարկ անեն Հայաստանին: Պատգամավորի խոսքով` ԵՄ ասոցացման համաձայնագիրը հնարավորություն է […]

“Գծատեր” Գալուստ Սահակյանը պուպուշ չի երեւալու

“Այո, ես ունեմ գիծ, բայց քաղաքական գիծ”,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով տրանսպորտի վերջին թանկացման շուրջ ծավալվող իրադարձություններին: Դեռ դպրոցական տարիներից Սահակյանը հասարակական տրանսպորտից չի օգտվել. դպրոցը մոտիկ էր՝ քայլում էր, հետո էլ համալսարանն էր ոտքով գնում: “Հետո աշխատեցի մեքենա գնեցի, մեքենայով երթեւկեցի”,-ասաց: Ի դեպ, հիմա սեփական ավտոմքենա չունի, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի