04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2013

Քոչարյանի մատը խա՞ռն է. Իրատես de facto

“Իրատես de facto”-ն  “….ասում են, թե ”խորագրի ներքո նշել է, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի դեմ սկսված վերջին դեմարշի հետեւում կանգնած են մոսկովյան հայկական բիզնես շրջանակները, որոնք ցանկանում են թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով ոչ եւս անել հայտնի գործարարին, որը նաեւ ջերմ հարաբերություններ ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, նրա վստահված անձանցից մեկն […]

Հերթական հոգեւորականի հրաժարականը.Ժամանակ

Ըստ “Ժամանակ”-ի, նախօրեին Ամենայն հայոց կաթողիկոսին իր հրաժարականն է ներկայացրել Ժնեւի Ս. Հակոբ եկեղեցու հոգեւոր հովիվ, տեր Հայրիկ աբեղա Հովհաննիսյանը: Վերջինս  Ժնեւում հովվության էր նշանակվել 2012 թվականին՝ Ժնեւի Ս. Հակոբ եկեղեցու հետ կապված հայտնի դեպքերից հետո, երբ հակառակ համայնքի կամքի, կաթողիկոսը պաշտոնանկ արեց Ժնեւի հոգեւոր հովիվ տեր Աբել քահանա Մանուկյանին: Հրաժարականի առիթով թերթի տեղեկությունը երեկ […]

Ռադիկալ ԲՀԿ-ն. Առավոտ

“Առավոտ”-ի տեղեկություններով ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունը, ելնելով ստեղծված բարդագույն սոցիալ-տնտեսական իրավիճակից, բավականին կտրուկ օրենսդրական նախաձեռնություններ ունի, որոնց մասին կհայտարարվի արդեն օգոստոսի կեսերին։ ԲՀԿ-ի նախաձեռնությունները վերաբերում են “կտրուկ, ռադիկալ” բարեփոխումների իրականացմանը. Տեսնենք ՝ կբավարարի՞ քաղաքական մեծամասնության եւ խորհրդարանական այլ գործընկերների խիզախությանը դրան միանալու։ Մանրամասները թերթի տեղեկություններով:

Հինգամյա երեխան փորձել է ինքնասպան լինել. Հայկական ժամանակ

Ըստ “ Հայկական ժամանակ”-ի, օրերս սարսափելի դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։  Իջեւան քաղաքում 5-ամյա մի երեխա փորձել է ինքնասպան լինել կախվելու միջոցով։ Ոստիկանությունում դեպքը, սակայն, չի արձանագրվել։ Թերթի  տեղեկություններով,  փոքրիկ երեխան իր գործողությունը բացատրել է նրանով, որ հայրը մեկնել է Ռուսաստան եւ իրեն հետը չի տարել, ուրեմն չի սիրում իրեն: Շարունակությունը թերթի այսօրվա համարում: 

“Ամենածերը” վարչապետն էր` անշառ ֆորմատ. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, երեկ՝ հուլիսի 25-ին, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ծննդյան օրը նշեց “Օջախ” ռեստորանում։  Թերթը փորձեց  ճշտել, թե ՀՀԿ “թեւերի” միջեւ առկա խոր “ձեռնամարտի”  պայմաններում ովքեր են մասնակցել երիտթեւի “գլավար” Աշոտյանի ծննդյան տարեդարձի տոնակատարությանը։ Ասացին, ընտրվել է անշառ ֆորմատ՝ միայն երիտասարդներով, “ամենածերը” վարչապետն էր:

Կգա ու կասի իր տղամարդու խոսքը. Իրատես de facto

Հայտնի դեպքերի պատճառով թափուր մնացած Սյունիքի 38-րդ ընտրատարածքում առաջադրվող թեկնածուների հարցում դեռ խոր անորոշություն է: Սպասում են Սերժ Սարգսյանը վերադառնա արձակուրդից, որոշում կայացնի: Այս մասին գրում է “Իրատես de facto”-ն եւ նշու, որ այս պահին տրվում է ՀՀԿ-ից Սերժ Մկրտչյանի անունը։ Վերջինիս պատգամավոր է ցանկանում տեսնել ՀՀԿ անդրանիկմարգարյանական, ասել է` “պահպանողական” թեւը: Սակայն առավել մեծ […]

Ինչպե՞ս անկողնում դառնալ սեքսուալ

Սեքսուալ աստվածուհի դառնալն առաջին հերթին պետք է սկսել ննջասենյակից, որտեղ պետք է հանգստի եւ լիցքաթափման մթնոլորտ տիրի: Միայն այդ դեպքում հաճելի կլինի սեքսով զբաղվել:  1. Անկողինը պետք է փափուկ եւ բնական լինի: Բարձերը պետք է փափուկ լինեն, իսկ ծածկոցները` հաճելի եւ հարմարավետ: Հարկավոր է նախընտրություն տալ անկողնային գույներին եւ բնական կտորներին: Կարիք չկա խնայել որակի […]

Զենքի հետ է կապված` դրա համար էլ ռուսները մեզ ասեցին `բարեւ ձեզ … /վիդեո/

“Մեր հայրենակցին մեր ավագ եղբայրները դատարան են բերում ծաղկավոր խալաթով, ինչի համարա դա արված: Ռուսաստանը մեզ զինումա՝ զենքա տալիս ու չգիտեմ ինչ պատճառով այդ զենքը հայտնվումա չեչենների ձեռքում: Դրա համար էլ ռուսները մեզ ասեցին՝ բարև Ձեզ”,-տեսակետ հայտնեց Հարութ Ստեփանյանը (ՀԱԲ-ի Հարութ ) մեզ հետ զրույցում:  Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:  

Ոսկեպարցիները Շարմազանովին հիշեցրին /վիդեո/

Աշխատանքային այցով Տավուշի մարզում գտնվող Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եղավ նաեւ Ոսկեպար սահմանային գյուղում: Նա հանդիպեց գյուղացիներին, ծանոթացավ առկա ախնդիրներին: ԱԺ փոխնախագահն ասաց, որ ծրարգրեր կան, ընթացքի մեջ են, եւ հատկապես սսհմանային գյուղի հոգսերը Հայաստանի նախագահի ամենօրյա օրակարգում են: Գյուղացիներն իրենց հերթին ասացին, որ հավատում են իշխանություններին եւ Շարմազանովին հանգստացրին՝ ասելով, որ Մոսկվան մի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի