17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կգա ու կասի իր տղամարդու խոսքը. Իրատես de facto

Հայտնի դեպքերի պատճառով թափուր մնացած Սյունիքի 38-րդ ընտրատարածքում առաջադրվող թեկնածուների հարցում դեռ խոր անորոշություն է: Սպասում են Սերժ Սարգսյանը վերադառնա արձակուրդից, որոշում կայացնի:

Այս մասին գրում է “Իրատես de facto”-ն եւ նշու, որ այս պահին տրվում է ՀՀԿ-ից Սերժ Մկրտչյանի անունը։ Վերջինիս պատգամավոր է ցանկանում տեսնել ՀՀԿ անդրանիկմարգարյանական, ասել է` “պահպանողական” թեւը: Սակայն առավել մեծ ակտիվություն է դրսեւորում ծննդով մեղրեցի, մեր գործընկեր Մենուա Հարությունյանը, որին, ըստ իրազեկ աղբյուրների, ՀՀԿ որոշ լուրջ շրջանակներ դեմ չեն, որ առաջադրվի: 

Ինչպես տեղեկացնում են թերթի աղբյուրները, նորագիր մարզպետ Վահե Հակոբյանը եւ յուր հայրիկն էլ ցանկանում են պատգամավոր տեսնել յուրյանց զարմիկ, “ղոխպոր տղա”` Վահեի հորեղբոր որդի Առնոլդ Շվարցենեգերին… խառնեցինք` Հակոբյանին: Վերջինիս շանսերը նույնպես բարձր են գնահատվում, քանի որ Հակոբյանները համարվում են մարզի նոր տեր ու տիրակալները:

Ինչ վերաբերում է քաղաքական մնացյալ ուժերին, ապա դաշնակցականները թերեւս կառաջադրեն Կապանի նախկին քաղաքապետ Արթուր Աթայանի թեկնածությունը, իսկ ԲՀԿ-ն, որոշ “չար” լեզուների փոխանցմամբ, ի դեմս յուր ղեկավարի, ասել է` եթե Մենուան դնի, չի բացառվում, որ իրենք թեկնածու չառաջադրեն:
Բայց դե` էս երկրում էդ հարցերը ո՞վ է լուծում… Այնպես որ, սպասենք` արձակուրդից գա-“լուծի”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ