04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2013

Զարուհի Փոստանջյանի կոչ-հորդորը ՀՀ ոստիկանապետին

Հարգելի պարոն Գասպարյան, Արդեն 5 օր է ինչ հայ հասարակությունն ընդվզում է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի 19.07.2013 թվականի 3661-Ա ապօրինի որոշման դեմ եւ մեկ տարուց ավելի է ընվզում է Երեւանի փակ շուկայի հուշարձան-շենքի ոչնչացման դեմ: Այս ընդվզման ալիքի հիմքը այն կոռումպացված համակարգն է, որը այս պահի դրությամբ դեռ անխափան աշխատում է: Երկու օր առաջ ոստիկանության […]

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է բուհերի ուսխորհուրդների ներկայացուցիչների հետ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է բուհերի ուսխորհուրդների ներկայացուցիչների հետ եւ ներկայացրել Երեւանի քաղաքապետարանի դիրքորոշումն ու մոտեցումները մայրաքաղաքի տրանսպորտի ոլորտին եւ ուղեւորափոխադրումների վարձավճարին առնչվող հարցերի վերաբերյալ։ “Վերջին օրերին ուշիուշով հետեւել եմ տրանսպորտի ուղեվարձի բարձրացման շուրջ ծավալվող իրադարձություններին եւ, պետք է ասեմ, որ հատկապես երիտասարդությունը բավական ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունի”,- նշել է քաղաքապետը։ Քաղաքապետն ուսանողներին է […]

Հայտարարություն` վարորդի դանակահարության վերաբերյալ

Այսօր մամուլում տարածվել էր տեղեկություն այն մասին, որ ուղեվարձի պատճառով տեղի է ունեցել վիճաբանություն ք. Երեւանի “Այրարատ” կինոթատրոնի հարեւանությամբ 23 74 Տ թիվ 67 երթուղին սպասարկող վարորդի եւ ուղեւորի միջեւ, որ ավարտվել է ուղեւորի կողմից դանակահարությամբ՝ վարորդին հասցնելով ոչ խիստ մարմնական վնասվածք թեւի հատվածում/ ոստիկանությունը դեռ պաշտոնապես չի արձագանքել/: “Վճարում ենք 100 դրամ” շարժման մասնակիցները […]

Բնապահպանական նորմերը և բիզնեսի շահերը

ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել ”Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին” նոր օրենքի նախագծին, որը թելադրված է 1995թ. ընդունված նախկին օրենքի մի շարք դրույթներ ներկա իրավահարաբերություններին համապատասխանեցնելու, երկրի գործարար միջավայրի բարելավմանը նպաստելու և նոր պահանջներ սահմանելու անհրաժեշտությամբ: Ակնկալվում է, որ օրինագծի ընդունումը լիովին կկարգավորի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացը, այն կդարձնի […]

DJ Vakcinan մեքենա չունի, բայց ժողովրդի շարքերում է /վիդեո/

Ապագա մայրիկ DJ Vakcinan (Արուսիկ Մկրտչյան) նույնպես միացել է տրանսպորտի թանկացման դեմ պայքարին:Նա մտահոգ է ոչ միայն իր հարազատների ու շրջապատող մարդկանց համար այլ նաև  իր ապագա բալիկի: DJ Vakcinan նշեց, որ իր ընտանիքի բոլոր անդամները օգտվում են հասարակական տրանսպորտից, իսկ ինքը թեև գերադասում է օգտվել մետրոյից, սակայն բազմաթիվ առիթներ է ունեցել համոզվելու համար, որ […]

“Իրազեկ եւ պաշտպանված սպառող” ՀԿ-ան անդրադարձը` տրանսպորտի սակագնի բարձրացմանը

“Իրազեկ եւ պաշտպանված սպառող” հասարակական կազմակերպությունը եւս մեկ անգամ ցանկանում է անդրադառնալ քաղաքապետարանի կողմից տրված հասարակական տրանսպորտի ուղեվարձի սակագնի հիմնավորմանը՝ այս անգամ հաշվի առնելով նաեւ, որ թանկացումներն իրականացվում են ավելի լավ երթեւեկություն ունենալու նպատակով: Այսպիսով՝ քաղաքապետարանի կողմից տարածված մեկնաբանության մեջ 1 միկրոավտոբուսի ամսական ծախսը կազմում է 807.000 դրամ. չնայած այն բանին, որ այսօր չեն իրականացվում այդ […]

Իսպանիայում երկաթուղային խոշոր վթարի զոհերի թիվը հասել է 78-ի /վիդեո/

Իսպանիայում եռօրյա սուգ է հայտարարված երկաթուղային վթարի պատճառով, որի հետեւանքով վերջին տվյալների համաձայն` 78 մարդ է մահացել, 130-ը վիարվոր են, որոնցից շատերը ծանր վիճակում են, հաղորդում է “Эхо Москвы”-ն:  Այսօր առավոտյան դեպքի վայր է ժամանել Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը: Նա իր ցավակցություններն է հայտնել մահացածների ընտանքներին: Վերջին տվյալների համաձայն` փրկարարները դադարեցրել են դիակների որոնման աշխատանքները: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել […]

Դանակահարվել է N67 երթուղային գազելի 33-ամյա վարորդը/վիդեո/

Րոպեներ առաջ Երևանի Ռոսիա տոնավաճառի հարակից կանգառում տեղի է ունեցել դանակահարություն: Դեռևս անհայտ պայմաններում դանակահարվել է N67 երթուղային գազելի վարորդ 1980 թվականին ծնված Ալեքսան Ղազարյանը: Վերջինս տեղափոխվել է Էրեբունի հիվանդանոց և արդեն վիրահատվում է: Քիչ առաջ Էրեբունի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները ժապավեններով փակեցին դեպքի վայր համարվող տարածքը: Henaran.am-ի տեսախցիկը սակայն հասցրեց ֆիքսել որոշ դրվագներ: Մանրամասները՝ տեսանյութում:

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավոր Խուան Կառլոս Առաջինին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավոր Խուան Կառլոս Առաջինին՝ Գալիսիայի ինքնավար մարզում տեղի ունեցած ուղեւորատար գնացքի վթարի կապակցությամբ, որն ավելի քան յոթ տասնյակ անմեղ զոհերի եւ հարյուրից ավելի վիրավորների պատճառ է դարձել: “Կիսելով Ձեր եւ Իսպանիայի ողջ ժողովրդի վիշտն ու ցավը՝ զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն եւ ոգու արիություն, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի