06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

“Իրազեկ եւ պաշտպանված սպառող” ՀԿ-ան անդրադարձը` տրանսպորտի սակագնի բարձրացմանը

“Իրազեկ եւ պաշտպանված սպառող” հասարակական կազմակերպությունը եւս մեկ անգամ ցանկանում է անդրադառնալ քաղաքապետարանի կողմից տրված հասարակական տրանսպորտի ուղեվարձի սակագնի հիմնավորմանը՝ այս անգամ հաշվի առնելով նաեւ, որ թանկացումներն իրականացվում են ավելի լավ երթեւեկություն ունենալու նպատակով: Այսպիսով՝ քաղաքապետարանի կողմից տարածված մեկնաբանության մեջ 1 միկրոավտոբուսի ամսական ծախսը կազմում է 807.000 դրամ. չնայած այն բանին, որ այսօր չեն իրականացվում այդ ծախսերը, այդուհանդերձ ենթադրենք անգամ, որ հետագայում վերահսկվելու է, որպեսզի իրականացվեն այդ ցանկալի ներդրումները եւ ուղղակի թղթի վրա չեն մնալու: Նման ներդրումների պարագայում մեքենան 5 տարով ամորտիզացնելն ուղղակի անտրամաբանական է, քանզի ներդրումների եւ ոչ ծանրաբեռնված երթեւեկության պարագայում մեքենաները կշահագործվեն նվազագույնը 10 տարի: 10 տարով մեքենաներն ամորտիզացնելու պարագայում 195.000 դրամ ամորտիզացիոն ծախսը կկիսվի, հետեւաբար նաեւ ընդհանուր ծախսը կկազմի (անգամ բոլոր ներդրումների պարագայում) 712.000 դրամ: 

Հիմա անդրադառնանք 16-րդ կետով սահմանված վճարում կատարող 5.850 ուղեւորների թվին. այսօր կես շրջապտույտի ընթացքում տեղափոխվող ուղեւորների թիվը տարեկան հաշվարկով նվազագույն միջինը կազմում է 25-30 ուղեւոր: Սա այն վիճակն է, որը շատ դժվար է փոխել՝ հաշվի առնելով քաղաքի խիտ բնակեցվածությունը եւ տրանսպորտային միջոցների քանակը, բայց անգամ, եթե իրականացվեն բարեփոխումներ եւ ավելացվի տրանսպորտային միջոցների քանակը, միեւնույնն է կես շրջապտույտի ընթացքում տեղափոխվող ուղեւորների թիվը չի կազմում 14 (ամսական 5.850): Կես շրջապտույտի ընթացքում X նստատեղ ունեցող միկրոավտոբուսով տեղափոխվող ուղեւորների ինդեքսային գործակիցը կազմում է միջինը X+X/2=1.5 X. այսինքն նստատեղերի կեսն օգտագործվում է 1 անգամ, մյուս կեսը՝ 2: Այսինքն 14 նստատեղ ունեցող միկրոավտոբուսը տեղափոխում է ամսական 21x13x30=8.190 ուղեւոր: Հարաբերակցելով ցանկալի 712.000 դրամ ծախսը ոչ ծանրաբեռնված երթեւեկության պարագայում ամսական տեղափոխվող 8.190 ուղեւորների թվի հետ եւ գումարելով 5 տոկոս շահույթը՝ ստացվում է 92 դրամ (712.000/8190+5%): 

Ստացվում է, որ անգամ բոլոր ցանկալի ներդրումների եւ ոչ ծանրաբեռնված երթեւեկության պարագայում 100 դրամը գերշահույթ է եւ հետեւաբար 100 դրամ ուղեվարձ ունենալու համար ոչ միայն որեւիցե սուբսիդավորում անհրաժեշտ չէ, այլեւ գերշահույթի մի մասով կարելի է սուբսիդավորել թիրախային որոշ խմբերի ուղեվարձը:

 

Հ.Գ. “Իրազեկ եւ պաշտպանված սպառող” հասարակական կազմակերպությունը պատրաստակամ է մասնակցել վերը նշված գնահատականի վերաբերյալ հանրային եւ բաց քննարկումների:

 

“Իրազեկ եւ պաշտպանված սպառող” հասարակական կազմակերպություն

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ