Զարուհի Փոստանջյանի կոչ-հորդորը ՀՀ ոստիկանապետին

Հարգելի պարոն Գասպարյան,
Արդեն 5 օր է ինչ հայ հասարակությունն ընդվզում է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի 19.07.2013 թվականի 3661-Ա ապօրինի որոշման դեմ եւ մեկ տարուց ավելի է ընվզում է Երեւանի փակ շուկայի հուշարձան-շենքի ոչնչացման դեմ:
Այս ընդվզման ալիքի հիմքը այն կոռումպացված համակարգն է, որը այս պահի դրությամբ դեռ անխափան աշխատում է:
Երկու օր առաջ ոստիկանության կոլեգիայի նիստում հայտարարեցիք հետեւյալը` “…Մի վերաբերվեք մեր համազգեստի հետ սպառողական մտածելակերպով, այլ ամրացրեք, ուժեղացրեք: Հասարակության կողմից վստահություն ձեռք բերելու ճանապարհը սա է…”:
Եթե հայտարարում եք սպառողական մտածելակերպի մասին, ապա դադարեցրեք Տարոն Մարգարյանի սպառողական ախորժակը` պատասխանատվության կանչելով դրամաշորթներին:
Եթե հայտարարում եք համազգեստի ամրեցման եւ ուժեղացման մասին, ապա միջոցներ ձեռնարկեք՝ Երեւանի փակ շուկայի հուշարձան-շենքը ոչնչացնողներին պատասխանատվության կանչելով:
Եթե ցանկանում եք հասարակության կողմից վստահություն ձեռք բերել, ապա ներողություն խնդրեք, որ մինչ այս պահը չէք կարողացել սպասարկել հասարակության շահը:
Այս հայտարարության հիմքում են ընկած մեր երկրում տիրող համատարած անօրինականությունները եւ մասնավորապես ներքո թվարկված հանցագործության մասին երկու հաղորդումները`հասարակական կարգի եւ բարոյականության դեմ, պաշտոնատար անձի կողմից պաշտոնական դիրքի չարաշահում` 04.07.2013 թվականի Երեւանի Փակ շուկայում տեղի ունեցող ապօրինությունների, եւ 24.07.2013 թվականի Տարոն Մարգարյանի կողմից ընդունված ապօրինի որոշման վերաբերյալ:
Այսօր արդեն բողոքարկվում է Երեւանի Փակ շուկայում տեղի ունեցող ապօրինությունների վերաբերյալ Ձեր կողմից ղեկավարվող ոստիկանության անգործությունը:
“Ժառանգություն” խմբակցության մամուլի ծառայություն