Երեւանյան մարզական ամառ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել մայրաքաղաքի “Ջրաշխարհ” համալիրում կազմակերպված “Երեւանյան մարզական ամառ 2013” մարզամշակութային միջոցառմանը: Թատերականացված մանկական համարներով ուղեկցվող հանդիսավոր բացման արարողությանը հաջորդել է մայրաքաղաքում գործող ջրային մարզաձեւերի հավաքականների ցուցադրական ելույթները: Լողի, ջրացատկի, ջրագնդակի, սինքրոն լողի եւ վինդսերֆինգի հավաքականների սաներն իրենց ելույթներով ներկաներին ցուցադրել են իրենց հմտությունները: Ցուցադրական ելույթների ընթացքում հանդիսատեսին ողջունել են […]