09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Ոստիկանապետի պատասխանին սպասելիս /վիդեո/

Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատունը խուզարկած ոստիկանների նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու խնդրանքով դիմել է Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին։ 

Հիշեցնենք, հունիսի 1-ին Խաչատրյանի տան առջեւ փոխհրաձգություն է տեղի ունեցել, մեկ հոգի Ավետիք Բուդաղյանը սպանվել է, կա երկու տուժող, կալանավորված է երկու անձ, որից մեկը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տղան է: Տուժողներից գնդապետ Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել, սակայն վերջինս չի ընդունում:

Հայկ Ալումյանը կասկածներ ունի, որ  Խաչատրյանի տանը կարող էր չգրանցված զենք լինել : “Ոստիկանության աշխատակիցների հետ միասին ինչ-որ մեկը պտտվում էր տանը, զենք էր հանում եւ այլն: Ինձ թվում է չգրանցված զենքեր կան”,-ասաց փաստաբանը:

Բացի սրանից, փաստաբանը զարմանում է, թե  ինչու դեպքի օրը ոստիկանությունը ուշ տեղ հասել: “Այսինքն ոստիկանությունը հասել է այն ժամանակ, երբ կրակոցների վտանգը անցած է լինում: Տանսհինգ րոպե ուշացումով: Սա այն դեպքում, երբ Գորիսի մի ծայրից մյուսը հասնում են ընդամենը 18 րոպեում”,-ասաց Հայկ Ալումյանը:

Ոստիկանապետ Գասպարյանը դեռ փաստաբանին չի պատասխանել:

Մանրամասները տեսանյութում: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ