06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 20, 2013

Սեյրան Օհանյանը Ստեփանակերտում անցկացրել է 2 հայկական հանրապետությունների զինված ուժերի կոլեգիայի նիստ

Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի միջև փոխհամագործակցության շրջանակում Ստեփանակերտում հուլիսի 20-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: “2013թ. բանակային տարվա ձմեռային ուսումնական փուլում հայկական զինված ուժերի մարտական պատրաստության և զինվորական կարգապահության վիճակը, առկա խնդիրներն ու բարելավման ուղիները”  թեմայով կոլեգիայի նիստին մասնակցել են ՀՀ ԶՈՒ […]

Հրաչյա Հարությունյանի գործով ՌԴ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է ՌԴ ԱԳ փոխնախարարի հետ

Հուլիսի 19-ին տեղի է ունեցել ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանի հանդիպումը ՌԴ ԱԳ փոխնախարար, պետքարտուղար Գրիգորի Կարասինի հետ: Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ փոխգործակցության զարգացմանը վերաբերող  մի շարք հարցերի:  Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Պոդոլսկի մոտակայքում նախորդ շաբաթ ՀՀ քաղաքացու մասնակցությամբ տեղի ունեցած և մարդկային զոհերի պատճառ դարձած ավտովթարի քննությանը: Դեսպան Եսայանը ևս մեկ […]

“Ես թմրանյութեր օգտագործել եմ … դրան չկա արդարացում” . Բենուր Փաշայան

Աշխարհի եռակի չեմպիոն Բենուր Փաշայանի անվան հետ կապվում են նաև թմրանյութերի և ռեկետի հետ կապված  բազմաթիվ պատմություններ: Աշխարհահռչակ ըմբիշը չի պատրաստվում հերքել կամ հրաժարվել իր հետ կատարվածից.”Ես դատվեցի որպես բանդիտ, սակայն իմ հետևում մեծ ուժ էր կանգնած, ես դաշնակցության շարքերում էի այդ ժամանակ ”,-այսօր իր կյանքի մութ էջերը բացահայտեց Բենուր Փաշայանը: “Մայքլ Ջեքսոն, Ջիմի Հենրիքս […]

Կրճատումնե՞ր հեռուստաընկերություններում

Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, սեպտեմբերից կրճատումներ են սպասվում մի քանի  հեռուստաընկերություններում: Սոցհարցումներն ու ռեյտինգների չափումները ցույց են տվել, որ պակասել է հեռուստադիտողների թիվը, նույնիսկ սերիալների երկրապագուների թիվն է նվազել: Այս պատճառով սերիալներն արագացված կերպով ավարտվում են, ինչպես նաեւ որոշ հաղորդաշարեր չեն լինի սեպտեմբերին:  Կրճատվող աշխատակիցներին արդեն զգուշացրել են այդ մասին:

Վահրամ սարկավագը դիմել է ՄԻՊ գրասենյակ. խոչընդոտվել է խաղաղ հանրահավաք անցկացնելու իրավունքը

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են. Քիչ առաջ Մարդու իրավունքների Պաշտպանի թեժ գիծ ահազանգ է ստացվել, որ  Սուրբ Սարգիս եկեղեցու դիմաց տեղի է ունեցել  միջադեպ: “Արարատ” երիտասարդաց  միության անդամները  Վահրամ  Բարեշնորհ սարկավագ Կարապետյանի օգնությամբ փորձել են Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանի դիմաց՝ ի պաշտպանություն Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի, ակցիա կազմակերպել, սակայն, խոչընդոտվել  է ներկաների՝ խաղաղ հավաք […]

Հայ լրագրողները նամակ են ուղարկել ՌԴ Ժուռնալիստների միության նախագահին

Հայաստանյան մի շարք լրագրողների նամակ են ուղարկել Ռուսաստանի դաշնության Ժուռնալիստների միության նախագահին: Ստորև ներկայացնում ենք նամակի տեքստը. ՛՛Ընդունեք մեր խորին ցավակցությունները հուլիսի 13-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի եւ 18 մարդկանց մահվան կապակցությամբ: Երթեւեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի նկատմամբ: Վերջին օրերին Ռուսաստանի Դաշնության մի շարք լրատվամիջոցներ եւ […]

Ակցիա ընդդեմ Նավասարդ Կճոյանի. Վահրամ սարկավագի վերնաշապիկը պատռեցին /վիդեո/

Սբ. Սարգիս եկեղեցու մոտ այսօր հրավիրված բողոքի ակցիան՝ ի պաշտպանություն Արարատյան թեմի “Արարատ” երիտասարդաց միության նախագահ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի, սկսվեց միջադեպով: Սբ. Սարգիս եկեղեցու սպասավոր Վահրամ սարկավագի վերնաշապիկը պատռել էին եկեղեցու սպասավորները: Քաշքշուկի պատճառը եղել է այն, որ երիտասարդական միությունը ցանկացել եէ եկեղեցուց դուրս բերել տեխնիկան`  ակցիան սկսելու համար, սակայն չեն թույլատրել: Բողոքի ակցիային […]

Թռուցիկներ բաժանող ակտիվիստները բերման են ենթարկվել /վիդեո/

Այսօր հուլիսի 20-ին Henaran.am կայքի խմբագրությանը տրամադրվել է մի տեսանյութ, որը կապված է հանրային տրանսպորտի թանկացումների և դրա դեմ սկսած հասարակական շարժման հետ: Երեկ գիշերը 1.30-ի սահմաններում ոստիկանությունը խոչընդոտել է մի շարք քաղաքացիներին թռուցիկներ փակցնել հանրային վայրերում: Ոստիկանությունը հրավիրել է բաժին, սակայն չի հիմնավորել այդ հրավերքի բուն պատճառը: Քաղաքացիները հրաժարվել են գնալ ոստիկանություն՝պահանջելով հիմնավորումներ: Մնացած […]

Մոնտեվիդեոյում կհիմնադրվի Հայոց ցեղասպանության թանգարան

  Հուլիսի 17-ին Ուրուգվայի Նախագահական պալատում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում`  Մոնտեվիդեոյում Հայոց ցեղասպանության թանգարան հիմնելու մասին պաշտոնական հայտարարության առիթով: Միջոցառմանը ներկա էին Ուրուգվայի մշակույթի և կրթության նախարարը, Արգենտինայում և Ուրուգվայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը, կառավարության, օրենսդիր մարմնի երկու պալատների, հասարակական կազմակերպությունների, ուրուգվայահայ համայնքի և լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Հանդիսության սկզբում ընթերցվեց Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկայի ուղերձը, որով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի