20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Վահրամ սարկավագը դիմել է ՄԻՊ գրասենյակ. խոչընդոտվել է խաղաղ հանրահավաք անցկացնելու իրավունքը

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են.

Քիչ առաջ Մարդու իրավունքների Պաշտպանի թեժ գիծ ահազանգ է ստացվել, որ  Սուրբ Սարգիս եկեղեցու դիմաց տեղի է ունեցել  միջադեպ: “Արարատ” երիտասարդաց  միության անդամները  Վահրամ  Բարեշնորհ սարկավագ Կարապետյանի օգնությամբ փորձել են Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանի դիմաց՝ ի պաշտպանություն Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի, ակցիա կազմակերպել, սակայն, խոչընդոտվել  է ներկաների՝ խաղաղ հավաք անցկացնելու իրավունքը:

Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները շտապ մեկնել են դեպքի վայր: Վահրամ սարկավագը աշխատակիցներին հայտնել  է, որ  իրենք փորձել են բարձրախոսներ տեղադրել, ինչի արդյունքում  Արարատյան թեմի աշխատակազմի ղեկավար Հայկ Թադևոսյանը վիճաբանության մեջ է մտել իր հետ, քաշքշել և  պատռել նրա հագուստը:

Վահրամ  Բարեշնորհ սարկավագ Կարապետյանի խոսքերով, իրենք դիմել են  միջադեպից հետո այնտեղ  գտնվող  ոստիկաններին, սական վերջիններիս  կողմից միջոցներ  չեն ձեռնարկվել:  

Այս ամենի կապակցությամբ Վահրամ սարկավագը  դիմում է  ներկայացրել Պաշտպանին, որը հրատապ կերպով ընդունվել է վարույթ և առաջիկա օրերին կլինի Պաշտպանի արձագանքը:

 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ