16 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Երեւանյան մարզական ամառ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել մայրաքաղաքի “Ջրաշխարհ” համալիրում կազմակերպված “Երեւանյան մարզական ամառ 2013” մարզամշակութային միջոցառմանը:

Թատերականացված մանկական համարներով ուղեկցվող հանդիսավոր բացման արարողությանը հաջորդել է մայրաքաղաքում գործող ջրային մարզաձեւերի հավաքականների ցուցադրական ելույթները: Լողի, ջրացատկի, ջրագնդակի, սինքրոն լողի եւ վինդսերֆինգի հավաքականների սաներն իրենց ելույթներով ներկաներին ցուցադրել են իրենց հմտությունները: Ցուցադրական ելույթների ընթացքում հանդիսատեսին ողջունել են նաեւ երգի եւ պարային սիրված խմբեր, ինչպես նաեւ “Ջրաշխարհ” համալիրի փրկարարները:  

Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ առաջին անգամ անցկացվող այս միջոցառումը, պատասխանատուների հավաստմամբ, կդառնա ավանդական ու իր հերթին կնպաստի նաեւ ջրային մարզաձեւերի նկատմամբ հետաքրքրության ավելացմանը:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության

եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ