25 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ես չէի կարող սպորտի հաշվին փողեր գրպանել. Բենուր Փաշայան

 

Այսօր, հուլիսի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունահռոմեական ոճի ընբշամարտիկ Եվրոպայի բազմակի, աշխարհի եռակի չեմպիոն Բենուր Փաշայանը խոսեց մարզաշխարհում տեղի ունեցած բացթողումների, օլիմպիական խաղերի չեմպիոն պատրաստելու գործընթացի և սպորտի բնագավառում ներկա անելիքների մասին:

« Օլիմպիական խաղերի չեմպիոն դառնալու համար այսօր պետք է ցուցաբերել մեծ պրոֆեսիոնալիզմ: Հիմնական ուշադրությունը պետք է դարձնել մարզչական աշխատանքին: Պետք է մեծ ուշադրության դարձնել նրան, որ 4 տարվա մեջ օլիմպիական խաղերից օլիմպիական խաղեր պետք է ուշադրությաուն դարձնել նախ և առաջ մարզչական  աշխատանքին:  Եթե այդ աշխատանքը չի բավարարում հարկավոր է փոխել մարզչին: Կարելի է դրսից հրավիրել»,-պարզաբանեց մարզիկը, նշելով որ դրսից մարզիչ հրավիրելը այդքան էլ թանկ չէ: Թեմայի շրջանակներում պրոֆեսիոնալ մարզիկը տեղեկացրեց, որ ինքը ոչ մի տեղ չի աշխատում, բայց բազմիցս հրավիրվել է արտերկրից.”Մաքսիմում 3 հազար Եվրո աշխատավարձով ինձ հրավիրում են դրսում մարզիչ աշխատելու ես չեմ գնում, քանի որ այդ գումարը շատ ցածր է ինձ նման մարզիչի համար”,-փաստեց Բենուր Փաշայանը:

Ըստ Բենուր Փաշայանի  ֆեդերացիաները հիմնականում կարծես սեփականացված լինեն , գործում է ծանոթ- բարեկամ հարաբերությունները, որը պատճառ է դառնում , որ նմա կոլեկտիվում չեմպիոն չձևավորվի:

Խոսելով Օլիմպիական կոմիտեի նախագահի ֆունկցիաների մասին Բենուր Փաշայանը նշեց.»Օլիմպիական կոմիտեի նախագահը պիտի բոլոր սպորտաձևերի մասին իմանա համարյա թե ամեն ինչ:Ես էի աշխատում օլիմպիական կոմիտեի նախագահ չիմացածս հարցնում էի մասնագեներին»:

Անդրադառնալով 1999 ից 2000 թվականին իր ՀԱՕԿ նախագահ աշխատած տարիներին Բենուր Փաշայանը ասաց, որ ինքը պաշտոնից հեռացել է, քանի որ հասկացել է, որ սպորտն էլ Հայաստանում օգտագործվում է փողոր լվանալու համար.«Էտ ժամանակ սպորտ կոմիտեի նախագահը Իշխան Զաքարյանն էր, ու երբ բացեցին իմ առաջ խաղաքարտերը, որի հետևում սպորտի հաշվին փողեր գրպանելն էր ես հրաժարվեցի ու բավականին բաներ այդ թվում Ծաղկաձորի շենքը վաճառվեցին»,-ասաց նա:

Խոսելով ներկայիս ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մասին Բենուր Փաշայանը տեսակետ հայտնեց.» Մի դա կամ երկու դար հետո կլինի Գագիկ Ծառուկյանի նման  մարդ, որը էտքան նվիրված է սպորտին, հատկապես մանկապատանեկան սպորտին, նա ուզում է բոլորին ցույց տա որ էսքան բան անելուց հետո ոչ թե մեկ կամ երկու այլ շատ չեմպիոններ է ցանկանում տեսնել ինքը»:

Աշխարհի  նախկին չեմպիոնի դիտարկմամբ ըմբիշի լավագույն ժամանակը մինչև 30 տարեկանն է,սակայն ինքը    գոտեմարտել է մինչև 25 տարեկան:

«Սպորտի վիճակը մի տեսակ անկայունա, Պարոն Ծառուկյանի այդքան ներդրած էներգիան ցրվում է, ու չի ծառայում հիմնական նպատակին»,-հավելեց Բենուր Փաշայանը:

 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ